00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին

© АРКАкниги
книги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2016 թվականին Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառն անցկացվել է հոկտեմբերի 19-23-ը: Ցուցահանդեսի այս տարվա պատվավոր հյուրն էր Նիդեռլանդները:

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Հայկական տաղավարը ձևավորված էր բացառապես ազգային զարդանախշերի տարրերով և նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվիրակության հետ ցուցահանդեսին մասնակցել են նաև «Անտարես», «Զանգակ», «ԵՊՀ» հրատարակչությունները, «Առաջին», «Արի» գրական գործակալությունները, «Գրքի ինստիտուտը»:

Ներկայացվել է վերջին 2-3 տարիների հրատարակությունները. Հայաստանի պատմությանը նվիրված` ալբոմային, թարգմանական, հայ դասական, ժամանակակից, մանկապատանեկան, ինչպես նաև մասնավոր հատվածի նախաձեռնությամբ լույս տեսած գրքեր: Պատվիրակության անդամ հրատարակիչների արտադրանքը ներկայացված էր առանձին հատվածներով:

Հայկական տաղավարում տեղի է ունեցել Զավեն Խաչիկյանի «Սև, սպիտակ, եռագույն» լուսանկարչական ալբոմի շնորհանդեսը: Ռուսական տաղավարում անցկացվել է Օսիպ Մանդելշտամի 125-ամյակին նվիրված գրական ծանոթություն, որի ժամանակ ծավալուն ներկայացվել է նաև Հայաստանի պատմության թանգարանի հրատարակած «Հայաստանն ըստ Մանդելշտամի» պատկերագիրքը:

Армен Мартиросян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Գրքի բովանդակությունը չի վերահսկվում

Հայկական տաղավարին անակնկալ էին պատրաստել նաև ուկրաինացիները՝ նվիրելով «Մոռացված նախնիների ստվերները» ստեղծագործության ուկրաիներեն հրատարակությունը, իսկ լեհական պատվիրակությունը նվիրել է Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» վեպի լեհերեն հրատարակությունը: Պետք է նշենք, որ Վ. Ոսկանյանի այս վեպը հրատարակվել է ավելի քան 25 լեզուներով:

Նախարարության պատվիրակությունը լեհական տաղավարում հանդիպել է նաև Յանուշ Վիշնևսկու հետ, քննարկել 2017 թվականին` «Գրական տապան» միջազգային փառատոնին նրա մասնակցության հարցը:

Գրական գործակալները, հրատարակիչները և նախարարության պատվիրակությունը հանդիպումներ են ունեցել արտերկրի գործընկերների հետ՝ գրողների հեղինակային իրավունքների ձեռքբերման բանակցությունների վարման և հայ հեղինակներին արտերկրի հրատարակիչներին ներկայացնելու նպատակով:

Լրահոս
0