12:33 18 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Լևոն Ալթունյան

Լևոն Ալթունյանը կընդունի մահացած երեք ծննդկանի հարազատներին

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
34 0 0

Առողջապահության նախարարն օրեր առաջ հայտարարություն էր արել, որը տարաբնույթ մեկնաբանությունների թեմա էր դարձել:

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ նախարար Լևոն Ալթունյանը պատրաստվում է ընդունել վերջին մեկ տարվա ընթացքում մահացած երեք ծննդկանի հարազատներին:
Նշենք, որ մի քանի օր առաջ լրագրողների հետ զրույցում Լևոն Ալթունյանն ասել էր. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են «դատական մարմինները, մորգը»:

«Հաշվի առնելով, որ նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարարի կողմից հնչեցված խոսքը տարընթերցման տեղիք է տվել, Լևոն Ալթունյանը, որն այս պահին բացակայում է երկրից, պատրաստվում է վերադառնալուն պես՝ նոյեմբերի 8-ին, ընդունել վերջին մեկ տարվա ընթացքում մահացած երեք ծննդկանի՝ Մերի Մարգարյանի, Տաթևիկ Գասպարյանի և Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատներին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայթայանը։

Նա նշել է, որ նախարարը մահացած ծննդկանների հարազատներից կլսի նրանց մտահոգող հարցերը՝ հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Հայթայանը հայտնել է, որ Մերի Մարգարյանի հայրը օրերս եղել է ընդունելության ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարի մոտ։

«Կանխավ տեղեկացնեմ, որ նախարարությունում գործող մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդը առաջին երկու ծննդականի մահվան հանգամանքները ժամանակին մանրամասն քննարկել է»,- գրել է Հայթայանը։

Լևոն Ալթունյանի հոկտեմբերի 21¬ի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովն այժմ ուսումնասիրում է Վանաձորի ԲԿ-¬ում արձանագրված մայրական մահացության դեպքը՝ հիմնական պատճառները վերհանելու, դրանք վերլուծելու համար։ Այս ուսումնասիրությունների նպատակն է գործող կանոնակարգերում, ուղեցույցներում անհարժեշտության դեպքում փոփոխություններ իրականացնել՝ հետագայում նման ելքերը հնարավորինս բացառելու նպատակով։ Այս գործընթացն իրականացվում է բացառապես առողջապահության նախարարության իրավասությունների ներքո և ունի մասնագիտական նշանակություն։

Նշված բոլոր 3 դեպքի կապակցությամբ իրականացվել է դատաբժշկական փորձաքննություն, այժմ գտնվում են քննչական մարմինների տիրույթում։

Գլխավոր թեմաներ