00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարզեցվելու է ծննդյան ու մահվան վկայականների տրամադրման կարգը

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցРеферендум в Британии по сохранению членства в ЕС
Референдум в Британии по сохранению членства в ЕС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջարկում է պարզեցնել ծննդյան և մահվան մասին բժշկական վկայականներ ստանալու գործառույթները և բարելավել քաղաքացիներին պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի-Sputnik. Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կարծում է, որ ծննդի և մահվան մասին բժշկական վկայականներ ստանալու գործառույթները պարզեցնելը հնարավորություն կտա վերացնել վկայականները ՔԿԱԳ մարմիններ ներկայացնելու պահանջը։

«Բժշկական հաստատություններում պետք է ներդնել ծննդի և մահվան բժշկական վկայականների պատրաստման էլեկտրոնային միասնական համակարգ, ինչը թույլ կտա ավտոմատացնել և միասնականացնել բժշկական անձնակազմի գործառույթները և կրճատել այդ գործառույթների կատարման ժամկետները»,-ասաց նախարարը։

Ըստ այդմ, ՔԿԱԳ մարմինները հնարավորություն կունենան ծնունդ կամ մահ գրանցելու նպատակով ներբեռնել ծննդի և մահվան մասին բժշկական վկայականները և շրջանցել մի շարք «անհարկի գործառույթներ»։

Вид ночного Еревана - Sputnik Արմենիա
Բազմաբնակարան շենքերում գործող գիշերային ակումբները վարչապետի «սրտով» չեն

Ըստ նախարարի` կկրճատվեն բժշկական վկայականների տրամադրման հետ կապված մի շարք գործառույթներ, կբացառվի ծննդյան կամ մահվան գրանցումներ կատարելիս անձանց վերաբերող տվյալների թերությունների, վրիպակների կատարման ռիսկը, տվյալների հակասությունը։

«Ներկայացվող նախագծի համաձայն կբարելավվի բժշկական վիճակագրությունը, կբացառվի ծնված և գրանցված երեխաների, ինչպես նաև բժշկական հաստատություններում գրանցված մահերի և ՔԿԱԳ մարմիններում գրանցված մահերի միջև վիճակագրական տարբերությունները, հնարավորություն կընձեռվի երեխայի ծննդյան կամ անձի մահի՝ ՔԿԱԳ մարմիններում չգրանցելու դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել, ռեալ ժամանակում ծնունդների և մահերի, մահվան բժշկական պատճառների վերաբերյալ կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն»,-ասաց նախարարը։

Նախարարն ասաց, որ համակարգն արդեն իսկ փորձնական տեղադրվել է Երևանի, Շիրակի, Տավուշի, Լոռու մարզերի բժշկական հաստատություններում։ Նախատեսվում է համակարգն ամբողջությամբ տեղադրել բժշկական հաստատություններում `գործարկելով 2017թ. հունվարի 1-ից:

Լրահոս
0