00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Գևորգ Դանիելյան
Ինչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները. Գևորգ Դանիելյան
13:24
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիաբետի դպրոց Հայաստանում. բժիշկներն ակտիվ աշխատում են երեխաների հետ

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցЦентр диагностики и лечения диабета во Владивостоке
Центр диагностики и лечения диабета во Владивостоке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոյեմբերին 14–ին նշվում է Շաքարյանի դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Հայաստանում այդ օրն անցկացնում են մի շարք միջոցառումներ` ուղղված հիվանդության մասին բնակչության տեղեկացվածության բարձրացմանը։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Շաքարային դիաբետն աշխարհում ամենատարածված հիվանդությունների շարքում է։ Ամեն տարի դիաբետով հիվանդ մարդկանց թիվն աճում է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` դեռ 1980թ-ին աշխարհում եղել է 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդ 108 միլիոն մարդ, 2009թ.-ին` 225 միլիոն, իսկ 2014 թ.-ին` 442 մարդ։ Այսինքն, դիաբետով հիվանդների թիվը 34 տարում աճել է 4 անգամ։

«Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամի տնօրեն Խանդութ Հովհաննիսյանը Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում նշեց, որ Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվա նպատակը հասարակության ուշադրության գրավելն է այդ հարցի նկատմամբ, պետական և ոչ պետական կառույցների ջանքերի միավորումը տարբեր ծրագրեր մշակելու համար` ուղղված շաքարային դիաբետի արդյունավետ բուժմանը։

«Շատ կարևոր է դիաբետը վաղ փուլում բացահայտելը` հիվանդության նկատմամբ ճիշտ հսկողություն սահմանելու համար։ Մեկ տարի առաջ մեկնարկել է «Վերահսկիր դիաբետը, ապրիր լիարժեք կյանքով» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում միջազգային փորձի կիրառումը։ Մենք զբաղվում ենք դիաբետի 1-ին կարգի հիվանդ 0-23 տարեկան երեխաներով և երիտասարդներով», — ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` ծրագրի շրջանակում տրամադրվել են ինսուլինային գրիչներ, տարին երկու անգամ իրականացվում է գլիկոլիզացված հեմոգլոբինի ստուգում։

Բացի այդ, նա հավելեց, որ Հայաստանում գործում է դիաբետի չորս դպրոց, որոնք գործում են տարբեր հիվանդանոցներին և կլինիկաներին կից։ Այստեղ աշխատում են բժիշկ էնդոկրինոլոգներ, որոնք հատուկ նախապատրաստում են անցել։

«Դպրոցում պարապմունքների ժամանակ օգտագործվում է Դիաբետի միջազգային ֆեդերացիայի կողմից հաստատված գրականություն»,- ասաց Հովհաննիսյանը։

Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի բժիշկ էնդոկրինոլոգ Գայանե Պետրոսյանը նշեց, որ պարապմունքների ընթացքում օգտագործվող գրականությունն օգնում է դիաբետով հիվանդ մարդկանց, որոնք անձամբ կարող են որոշել, թե իրենց ինչ է անհրաժեշտ։

Центр диагностики и лечения диабета во Владивостоке - Sputnik Արմենիա
Հայաստանում 1-ին տիպի շաքարային դիաբետով հիվանդները կարող են բարելավել կյանքի որակը

«Բժշկի պրոֆեսիոնալիզմը բավարար չէ հիվանդներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։ Այս առումով շատ կարևոր է, որպեսզի բժիշկը լինի մանկաբույժ, որը թույլ կտա կապ հաստատել բժշկի և փոքրիկ այցելուների միջև։ Ուսուցման ընթացքում բժիշկը պետք է վստահ լինի, որ իր հիվանդը լիովին հասկացել է այդ հիվանդությանը վերաբերող դետալները։ Բուժաշխատողը պետք է ամեն ինչ մատչելի լեզվով մատուցի»,- ասաց Պետրոսյանը։

Բժիշկը նշեց, որ հիվանդոցին կից գործում են փոքր դասարաններ, որոնք պարապմունքներ են անցկացնում։

«Շատ կարևոր է, որպեսզի այդ դասարանները չհիշեցնեն հիվանդանոցային պայմաններ։ Այդ ամենն արվում է նրա համար, որպեսզի դասերն ինտերակտիվ անցկացվեն։ Մեր խնդիրն է՝ այնպես անել, որպեսզի հիվանդները չհոգնեն և ակտիվ մասնակցեն այդ գործընթացին։ Մեզ համար կարևոր են հիվանդների առողջական վիճակի դրական փոփոխությունները։ Դա, անկասկած, անդրադառնում է նրանց տրամադրության և վարքագծի վրա»,- ասաց նա։

Հայաստանում առաջին տարին չէ, որ կազմակերպվում են Դիաբետի դեմ համաշխարհային պայքարին նվիրված միջոցառումներ։ Նոյեմբերի 14-ին «Երևան մոլ» առևտրի կենտրոնում տեղի կունենա հերթական ակցիան Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում։

Առողջապահության նախարարության տվյալներով` 2015թ-ի դրությամբ Հայստանում կա 77 087 գրանցված դիաբետով հիվանդ։ 2015 թ.-ին գրանցվել է դիաբետի 8709 նոր դեպք և այդ հիվանդության պատճառով՝ մահվան 801 դեպք։

Լրահոս
0