17:59 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
ԱԺ

Սերժ Սարգսյան. Հայաստանի անվտանգությունն ավելի հուսալի ապահովված կլինի

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան (102)
2001

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում խոսել է նաև ՀՀ կառավարման ձևի մասին։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Կառավարման խորհրդարանական ձևը կհանգեցնի նրան, որ Հայաստանի անվտանգությունն ավելի հուսալի ապահովված կլինի, ասել է Սերժ Սարգսյանը։

2015 թվականի դեկտեմբերին Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե անցկացվեց, և երկիրն անցավ կառավարման խորհդարանական ձևի։ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով` շատ երկրներում այնպիսի պատկերացում կա, որ Հայաստանում գոյություն ուներ կառավարման նախագահական ձև, իսկ հիմա երկիրն անցում է կատարում խորհրդարանական ձևի։

«Դա այդպես չէ։ Մենք ունեցել ենք կառավարման կիսանախագահական ձև, որն ունի իր թերությունները։ Նրա շնորհիվ, որ գործող նախագահը մեծամասնություն ունի հայկական խորհրդարանում, հնարավոր է դառնում երկրի կայուն կառավարումը։ Ինչու՞։ Որովհետև կիսանախագահական ձևի դեպքում կառավարությունը ձևավորում է խորհրդարան։ Եթե պատկերացնել, որ նախագահը կարող է մի քաղաքական ուժ ներկայացնել, իսկ խորհրդարանական մեծամասնությունը` մեկ այլ, ապա հասկանալի է, որ կառավարության և նախագահի միջև լավ հարաբերություններ չեն լինի»,- ասել է Սերժ Սարգսյանը Դմիտրի Կիսելյովին։

Միաժամանակ նա հիշեցրել է, որ նախագահը նաև գլխավոր հրամանատարն է ։

«Բայց վատ հարաբերությունները մի կողմ թողնենք։ Սահմանադրության համաձայն, նախագահը պատասխանատվություն է կրում երկրի անվտանգության և ամբողջականության համար։ Նախագահը գլխավոր հրամանատարն է։ Բոլորիս հասկանալի է, որ գլխավոր հրամանատարի գործառույթն այն չէ, որ նա քարտեզի վրա սլաքներ նկարի, թե ո՞ր ուղղությամբ պետք է շարժվեն զորքերը։ Գլխավոր հրամանատարի խնդիրն է ուրվագծել պետության ամբողջ ռեսուրսը` ռազմաքաղաքական խնդիրների լուծման համար։ Իսկ նա ինչպե՞ս կարող է դա անել` իրավունք չունենալով բյուջեից ինչ-որ բան ծախսել այդ նպատակների համար», — ասել է նա։

Նախագահը վստահեցրել է` կառավարման նման ձևը կհանգեցնի նրան, որ Հայաստանի անվտանգությունն ավելի հուսալի ապահովված կլինի։

թեմա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան (102)

Գլխավոր թեմաներ