11:20 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
ԵՏՄ դրոշները

ՀՀ նախագահը ճիշտ է համարում ԵՏՄ–ին անդամակցելը

Հայաստան
Ստանալ կարճ հղումը
19 0 0

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համարում է, որ Հայաստանը անդամակցությունը ԵՏՄ–ին ճիշտ որոշում էր։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համարում է, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալը ճիշտ որոշում էր, և Հայաստան կշահի դրանից։ Այս մասին նա ասել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին՝ Sputnik Արմենիայի համար տված բացառիկ հարցազրույցում։

«Կոնկրետ Հայաստանի համար ԵՏՄ-ին անդամակցելը համընկավ պատժամիջոցների հետևանքով այդ միության հիմնական շարժիչ ուժի` Ռուսաստանի Դաշնության տնտեսական իրավիճակի վատթարացման հետ։ Բնականաբար, մեր տնտեսությունը շատ փոքր է և մենք հազարավոր թելերով կապված ենք ռուսական տնտեսության հետ»,- ասել է Սերժ Սարգսյանը Դմիտրի Կիսելյովին։

Նախագահը նշել է նաև, որ Հայաստանը ճիշտ է վարվել, ոչինչ չի կորցրել, այլ ձեռք է բերել։

«Մեկ-երկու տարի հետո ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիները (առաջին հերթին՝ փոքր տնտեսություն ունեցող պետությունների քաղաքացիները) կզգան դա։ Կարող եմ մի քանի օրինակ բերել։ Մենք երեքմիլիոնանոց շուկա ունենք։ Դա շատ փոքր շուկա է։ Դառնալով Եվրասիական տնտեսական միության անդամ` մենք դարձանք 170-միլիոնանոց շուկայի մաս։ Եթե մենք, ի վերջո, հասնենք այն նպատակներին, որոնք դրված են ԵՏՄ հիմքում, իսկ դա ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ շրջանառությունն է, ապա մենք կշահենք»,- ասել է նախագահը։

 

Գլխավոր թեմաներ