17:54 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Հիվանդանոց

Զինվորական հոսպիտալի հիվանդները զրուցել են ՄԻՊ ներկայացուցիչների հետ

© Sputnik/ Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1010

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Հրաչյա Պալյանի գլխավորությամբ Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների իրավունքների պաշտպանության ստորաբաժանման աշխատակիցները և բժիշկ մասնագետը այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ:

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումների հիման վրա Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների և Հոսպիտալի բժշկական անձնակազմի հետ համատեղ կրկին քննարկվել են զինծառայողների ընտանիքների անդամների կողմից ներկայացված զինծառայողներին պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու հետ կապված մտահոգությունները:

Մասնավորապես, ուսումնասիրվել են զինծառայողներին տրամադրված կանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնության, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, անցկացված ռազմաբժշկական փորձաքննությունների, ինչպես նաև զինծառայողների բուժման ընթացքի և արդյունքների վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել նաև Հոսպիտալում բուժում ստացող մի շարք զինծառայողների հետ:

Զինծառայողների առողջական վիճակը տեղում ուսումնասիրելու, համապատասխան բժշկական փաստաթղթերին ծանոթանալու նպատակով նման ձևաչափով իրականացվող համատեղ աշխատանքները և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցերը կրելու են պարբերական բնույթ:

 

Գլխավոր թեմաներ