00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը սովորեցնում է թռչելու գաղտնիքները

© Sputnik / Aram Nersesyan Авиационный учебный центр в Ереване
Авиационный учебный центр в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող ավիացիոն ուսումնական կենտրոնը լավագույնն է տարածաշրջանում: Այստեղ են սովորում նաև Ռուսաստանից և Իրանից ժամանած ուսանողները:

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հայաստանի ավիաուսումնական կենտրոնի միջանցքներում լուռ է, ու բոլորովին էլ զարմանալի չէ, որովհետև լսարաններում պարապմունքներ են ընթանում: Ապագա օդաչուները, օդային երթևեկության սպասարկման կարգավարները, ավիատեխնիկները, բորտուղեկցորդները, ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատակիցները, ուղևորների և ուղեբեռների փոխադրումների հաշվառման ծառայության աշխատակիցներն ու ավիատոմսեր իրացնող գործակալները մեծ ուշադրությամբ են լսում դասախոսությունները:

Самолет. Посадка - Sputnik Արմենիա
«Armenia» VS «Պոբեդա». ինչպես կիսել երկինքը

Միջանցքում աշխուժություն է նկատվում, երբ հնչում է զանգը: Կարճ ժամանակ անց կրկին լռություն է տիրում:

«Քաղավիացիայում այլ կերպ լինել չի կարող. ցանկացած սխալ շարժում կամ թերացում կարող է անցանկալի հետևանքների հանգեցնել: Այստեղ միշտ պետք է զգոն լինել», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ավիակենտրոնի սովորողներից մեկը՝ Անահիտ Ղազարյանը:

Անահիտը քաղավիացիայի հետ մանկուց է կապված. հայրն ու եղբայրը օդաչուներ են, իսկ մայրը՝ ավիացիոն անգլերենի մասնագետ: Անահիտը համարում է, որ իր ընտրած աշխատանքը (օդանավի կարգավար) ամենակարևորն է ավիացիայի ոլորտում: Ուսումնական կենտրոնը 67 ուսանող ունի, որոնցից 15-ն աղջիկներ են: Այնպես որ ավիակենտրոնում կարծում են, որ շուտով Հայաստանը կին օդաչու է ունենալու:

«Միջազգային պրակտիկայում կին օդաչուներ շատ կան, իսկ Հայաստանի համար սա հեղափոխություն է լինելու: Մեր ուսանողուհին լավ օդաչու դառնալու բոլոր նախադրյալներն ունի», — վստահեցնում է անգլերենի դասախոս Լուիզա Իսկույանը:

Օդաչուի մասնագիտություն ընտրածների շարքում միայն մեկն է աղջիկ, մյուսները մինչև 28 տարեկան երիտասարդներ են: Օդաչուների սենյակում ապագա գիտակներին ցամաքի վրա մարզվելու համար նախատեսված հատուկ մարզասարք է դրված: Իսկույանը բարձր է գնահատում իր ուսանողների անգլերենի իմացությունը և կարծում է, որ այն ոչ միայն համապատասխանում է միջազգային չափորոշիչներին, այլև օգնում է հայ օդաչուներին, կարգավարներին ու մյուս մասնագետներին կատարելագործել հմտությունները տարբեր երկրներում:

© Sputnik / Aram Nersesyan Հայաստանի ավիաուսումնական կենտրոնում
Հայաստանի ավիաուսումնական կենտրոնում - Sputnik Արմենիա
1/4
Հայաստանի ավիաուսումնական կենտրոնում
© Sputnik / Aram Nersesyan Հայաստանի ավիաուսումնական կենտրոնում
Հայաստանի ավիաուսումնական կենտրոնում - Sputnik Արմենիա
2/4
Հայաստանի ավիաուսումնական կենտրոնում
© Sputnik / Aram Nersesyan Լսարաններից մեկը
Լսարաններից մեկը - Sputnik Արմենիա
3/4
Լսարաններից մեկը
© Sputnik / Aram Nersesyan Ավիաուսումնական կենտրոնը
Ավիաուսումնական կենտրոնը - Sputnik Արմենիա
4/4
Ավիաուսումնական կենտրոնը
1/4
Հայաստանի ավիաուսումնական կենտրոնում
2/4
Հայաստանի ավիաուսումնական կենտրոնում
3/4
Լսարաններից մեկը
4/4
Ավիաուսումնական կենտրոնը
«ICAO-ի պահանջների համապատասխան, մենք չորրորդ մակարդակի թեստավորում ենք անցկացնում, ինչը թույլ է տալիս օդաչուներին հետագայում թռիչքներ իրականացնել», — ասաց Իսկույանը:

Օդաչուի կոչումն ընտրած և ավիակենտրոնն ավարտած ուսանողներից շատերն այսօր աշխատում են ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների քաղավիացիայում:

Ավիակենտրոնի բոլոր ծրագրերը հաստատում է Հայաստանի գիտության և կրթության նախարարությունը, և դրանք համապատասխանում են միջազգային չափանիշներին: Յուրաքանչյուր մասնագիտության գծով ուսումը տևում է երկուսուկես տարի:

«Մենք ավիամասնագետներ ենք պատրաստում հետևյալ ուղղություններով` օդաչուներ, օդանավի կարգավարներ, փոխադրողներ և ավիատեխնիկներ: Այստեղ նրանք նախնական բազային կրթություն են ստանում», — ասաց ավիակենտրոնի ուսումնական մասի վարիչ Հասմիկ Լևոնյանը:

Այստեղ են նախնական պատրաստություն անցնում նաև հայրենական բորտուղեկցորդները, բարձրացնում իրենց որակավորումը: Ուսուցման պարտադիր ուղղություններն են` առավել վտանգավոր իրերի վերաբերյալ գիտելիքների խորացում, ավիացիոն անվտանգության դասընթացներ, մարդկային գործոն և այլն:

Հայաստանի քաղավիացիան հիմնադրվել է 1933 թվականին: 1962 թվականին ստեղծվել է ուսումնամարզական էսկադրիլիան, որը 1976 թվականին վերափոխվել է ուսումնամարզական ջոկատի: Ավիաուսումնական կենտրոնը ստեղծվել է 1993թ.`Ուսումնավարժական ջոկատի հիմքի վրա: Արցախյան հերոսամարտի տարիներին ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով կենտրոնը պատրաստել է 39 օդաչու և 44 ավիատեխնիկ: 1994-97թ.-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի պատմության մեջ առաջին անգամ կենտրոնը պատրաստել է 9 օդաչու, նրանցից երկուսն արդեն Ա-320 տիպի օդանավի օդաչուներ են:

Լրահոս
0