00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. բանակից գողություն կատարելու թեման, թանկ պարարտանյութն ու փամփշտակալով պաշտոնյան

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է դեկտեմբերի 1-ի մամուլի տեսությունը։

Հայկական ժամանակ. Վարչապետն ընդդեմ Գագիկ Խաչատրյանի

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերջին ուսումնասիրությունը ջրի երես է դուրս բերել մի շատ խոշոր մութ պատմություն, որի շարունակությունը այս պահին դեռ դժվար է կանխատեսել: Խոսքը վերաբերում է 4 տարի շարունակ պետբյուջեից սուբսիդավորվող պարարտանյութի մատակարարմանը գյուղացիական տնտեսություններին:

Драм - Sputnik Արմենիա
Պարարտանյութերի մատակարարման ոլորտում մի շարք խնդիրներ են բացահայտվել

Դեռ 2012-ից բյուջեն հսկայական սուբսիդիաներ է տրամադրել, որ գյուղացիները իբր շուկայականից ավելի էժան գնով ձեռք բերեն պարարտանյութը: Մատակարարը, որը պետք է այդ պարարտանյութը ներկրեր և բաշխեր գյուղացիներին, ընտրվեց առանց մրցույթի և դա «Մասիսի բերրիություն» ընկերությունն էր: Հանձնաժողովը պարզել է, որ այդ ընկերությունը պարարտանյութը ձեռք էր բերում Վրաստանից՝ տոննան 323 դոլարով, իսկ մեկ այլ ընկերություն, որը ներառված չէր այդ սուբսիդավորման ծրագրում, նույն պարարտանյութը գնում էր Վրաստանից տոննան 239 դոլարով, կամ 26 տոկոսով էժան:

ՏՄՊՊՀ-ի հաշվարկներով, եթե պարարտանյութի մատակարարումը իրականացվեր մրցույթով, ապա կխնայվեր մոտ 1.5 միլիարդ դրամ: Ավելացնենք, որ այս ընթացքում եղել են բազմաթիվ այլ առաջարկներ, օրինակ «Կրեպսոն» ընկերության առաջարկը, որը մի քանի անգամ ավելի էժան գնով առաջարկում էր իսրայելական արտադրության աշխարհահռչակ ու շատ բարձր արդյունավետությամբ պարարտանյութեր, սակայն այդ առաջարկը մերժվեց:

Ամենաուշագրավն այն է, որ «Մասիսի բերրիություն» ընկերությունը, ըստ համառորեն շրջող լուրերի, փոխկապակցված է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հետ:

Ընկերության սեփականատերը, ըստ այդ լուրերի, նրա մորեղբոր որդին է, ու թերևս դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ 4 տարի շարունակ ուրիշ ոչ մի ընկերություն չի կարողացել նույնիսկ մոտենալ սուբսիդավորման այդ ծրագրին, իսկ հանձնաժողովն էլ չի փորձել անգամ այս ակնհայտ իրողությունները ուսումնասիրել: Սա կարելի է համարել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ամենանշանակալի քայլը ընդդեմ նախկին մեգապաշտոնյա, ըստ որոշ հաշվարկների՝ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի` Գագիկ Խաչատրյանի դեմ»:

Հայկական ժամանակ. ՍԴ անդամը որոշել էր Մոսկվա մեկնել փամփշտակալով

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրները հայտնում են, որ երեկ առավոտյան Երևան-Մոսկվա ավիաչվերթից առաջ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել. բավական անախորժ վիճակում է հայտնվել նույն չվերթով (VIP սրահով) Մոսկվա մեկնող ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանը:

Սահմանադրական դատարանի դատավորը որոշել է Մոսկվա մեկնել, պատկերավոր ասած, ոչ միայնակ: Բանն այն է, որ զննման ժամանակ նրա մոտ հայտնաբերել են ատրճանակի լիցքավորված փամփշտակալ: Դեպքի վայր են ժամանել օդանավակայանի անվտանգության աշխատակիցները և այլ իրավապահներ: Հատկանշական է, որ ՍԴ անդամն ունի դիվանագիտական անձնագիր և շատ է զարմացել, որ իրեն զննել են:

Նրա մոտից առգրավել են փամփշտակալը, որից հետո դեռևս չպարզված հանգամանքներում հնարավոր է դարձել միջադեպը հարթել և բարձր դատարանի անդամին թույլատրել են մուտք գործել ինքնաթիռ: ՍԴ մամուլի ծառայությունից չկարողացան մեկնաբանել այս տեղեկությունը՝ նշելով, որ տեղում չեն եղել և չեն կարող հստակ ինֆորմացիա տալ»:

Հրապարակ. Պատառիկներ Ղարաբաղի մասին բանակցություններից

«Առաջիկա օրերին Համբուրգում ԵԱՀԿ ԱԳՆ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կկայանա Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Իսկ նախագահնե՞րը, հարցրինք մեր զրուցակցին: «Դեռ հաստատ չէ»:

Ի դեպ, ՀՀԿ ԳՄ-ի հետ հանդիպումներին երբեմն-երբեմն Սերժ Սարգսյանն ու էդվարդ Նալբանդյանը Ղարաբաղյան բանակցային գործընթացից «փշուրներ» են պատմում, որպեսզի «ծերերին» չթվա, թե Նալբանդյանն իր «պոստին քնած» է և ոչինչ չի անում, բացի «բիզնես դասով թռչելուց»:

Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Ղարաբաղյան իրողությունները բացահայտ նյարդայնացնում են Անկարային

«Ղարաբաղի կարգավիճակի ու հանրաքվեի քննարկման ժամանակ խոսք է գնացել ժամկետների մասին: Ալիևը, որը խիստ դեմ է հանրաքվեի գաղափարին և բանակցությունները մշտապես տապալում է բացառապես այդ պատճառով, դիմելով Սերժ Սարգսյանին՝ հարցրել է. «Ինչ ժամկետ ասեմ՝ համաձայնելու եք»: «Այո»,- պատասխանել է Սերժը՝ լավ իմանալով, որ Ալիևին ոչ մի ժամկետ ձեռնտու չէ: «20 տարի»,- ասել է Ալիևը: «Համաձայն եմ»,- ասել է Սերժ Սարգսյանը: «30 տարի»: «Համաձայն եմ»,- ասել է Սերժ Սարգսյանը: «70 տարի»: «Այդքան չես ապրի»,- հակադարձել է Սերժ Սարգսյանը»»,-գրում է թերթը։

Ժողովուրդ. Միհրան Պողոսյանը կարող է աշխատել «ցանկացած» ոլորտում

«Ժողովուրդ» օրաթերթին վերջապես հաջողվել է մեկնաբանություն ստանալ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ Միհրան Պողոսյանից ապագայի հետ կապված նրա ծրագրերի և ԴԱՀԿ պետի ԺՊ Արմեն Հարությունյանի հետ լարված հարաբերությունների մասին:

Մեր հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ պատրաստվում է ակտիվ քաղաքականություն մտնել, Մ. Պողոսյանը պատասխանեց. «Իմ անցած ուղին, փորձը և ունակություններն ինձ իրականում հնարավորություն են տալիս չկաշկանդվել ցանկացած ոլորտում կամ նախաձեռնությունում»:

Իսկ Արմեն Հարությունյանի հետ հարաբերությունների մասին խոսելով՝ ասաց. «Նախկին ենթականերիս մեկնաբանելը կոռեկտ չեմ համարում»:

«Ժամանակ». Գողն առաջինն է գոռում. Հայկազ Բաղմանյանը՝ բանակից գողության մասին

«Ժամանակ» թերթը գրում է. «Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը արդարացի է համարում բանակից գողացածներին պատասխանատվության ենթարկելը և նրանից պահանջել, որ գողացածը վերադարձնեն բանակին:

«Ճիշտ են ասում, եթե գողացել են՝ թող վերադարձնեն»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նա ասել է, որ ինքը չի որոշողը բանակից գողացողներ եղե՞լ են, արդյոք, այս տարիներին, թե՞ ոչ:

Դիտարկմանը, թե պահանջում են նաև իրեն պատասխանատվության կանչել, որ ի թիվս այլ գեներալների՝ հնչում է նաև իր անունը, քանի որ հսկայական ունեցվածք ունի, արձագանքել է. «Իմ անունը նոր չի հնչում, 94 թվականից հնչում ա, այնպես որ՝ հիմա չի, որ հնչում ա»:

Լրահոս
0