10:41 23 հուլիսի 2017
Ուղիղ եթեր
Renault Kaptur քրոսովեր

Renault-ը Հայաստան կառաքի Ռուսաստանում հավաքած ավտոմեքենա

© Sputnik/ Рамиль Ситдиков
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
26 0 0

Renault–ի ռուսական մասնաճյուղը սկսել է Kaptur քրոսովերի առաքումը Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Ավտոմեքենաների առաջին առաքումները իրականացվել են այս տարվա նոյեմբերին։ Հայաստանը դարձել է աշխարհի 17-րդ երկիրը, ուր կառաքվեն ռուսական արտադրության ավտոմեքենաներ և ավտոպահեստամասեր, հաղորդում է Renault ընկերությունը։

Հիշեցնենք, որ Renault Kaptur-ը ստեղծվել է Renault Duster-ի հիման վրա՝ Renault-ի ֆրանսիացի և ռուս մասնագետների հետ համատեղ։ Քրոսովերը նախատեսված է երիտասարդների համար։ Քրոսովերի առջևի հատվածը դիզայնով նման է եվրոպական Captur-ին, մնացած առումներով այն ինքնուրույն մոդել է։

Ավտոմեքենան ամբողջությամբ թողարկվում է Ռուսաստանում, թափքը պատրաստված է ռուսական մետաղից, ինտերիերի դետալները և շարժիչը նույնպես ռուսական արտադրության են։

Renault Kaptur քրոսովերից բացի, Հայաստան կառաքվեն ռուսական արտադրության մարդատար ավտոմեքենաներ, մասնավորապես, Renault Logan, Renault Sandero, Renault Sandero Stepway և Renault Duster մոդելները։

Գլխավոր թեմաներ

  • Վարդավառ

    «Վարդավառ» բառի կազմության մեջ վարդը քիչ է, ջուրն` ավելի շատ։ Համենայնդեպս, այդպես է հայերի ամենասիրելի ու նշանակալի ամառային այս տոնի ժամանակակից կատարման մեջ։

    60
  • Նյու-Յորք

    «Դու ի՞նչ ես արել Արցախի համար» համահայկական շարժման շրջանակներում կայացած բարեգործական համերգի ընթացքում մոտ 4,000 դոլար է հավաքվել Արցախի երաժշտական դպրոցների համար:

    4
  • Քարահունջ

    Sputnik Արմենիան «Կորուսյալ գիտելիքներ» խորագրով հոդվածաշար է պատրաստել, որի շրջանակում ներկայացնելու է առեղծվածային երևույթների գիտական մեկնաբանությունները, հնագույն գտածոների և ճարտարապետական հուշարձանների պատմությունները, որոնք անմիջական կապ ունեն Հայաստանի հետ։

    43