00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանն ամենաառաջադեմ քաղաքներից է «Յանդեքս.Տաքսի» ծառայության համար

© Sputnik / Asatur YesayantsРуководитель сервиса "Яндекс.Такси" Тигран Худавердян
Руководитель сервиса Яндекс.Такси Тигран Худавердян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում առաջիկայում կբացվեն ծրագրավորման դասընթացներ ավագ դպրոցականների համար։

«Յանդեքս.Տաքսի» ծառայության ղեկավար Տիգրան Խուդավերդյանը պատմեց Հայաստանում ծրագրավորման դպրոց բացելու գաղափարի, Յանդեքսի ծառայությունների մասին։ Զրուցեց Լաուրա Սարգսյանը։

- Տիգրան, պատմեք Ձեր արմատների մասին, որտեղի՞ց եք ծննդով։

Ես ծնվել եմ Երևանում, պապերիցս մեկը ծննդով Թեհրանից է, մյուսը` Ռոստովից։ Հայկականից բացի, իմ երակներում հոսում է նաև հրեական արյուն` նախատատիս կողմից։

Приложение Яндекс.карты - Sputnik Արմենիա
Հայաստանն ափի մեջ. «Յանդեքսի» նոր ծառայությունը

Ես 15 տարեկան էր, երբ ընտանիքիս հետ մեկնեցի Ռուսաստան` մերձմոսկովյան Դուբնա գիտական քաղաք։ Ֆիզիկոս հայրս, որն այդ պահին Երևանի պետական համալսարանում էր աշխատում, առաջարկ ստացավ շարունակել գործունեությունը Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտում։

Երկու տարի ապրել եմ Դուբնայում, որից հետո ընդունվել եմ Մոսկվայի պետական համալսարան։ Բուհն ավարտելուց հետո աշխատել եմ տարբեր ընկերություններում և, նույնիսկ, փորձել բիզնես դնել։ Հիմնականում զբաղվել եմ ծրագրավորմամբ. ստեղծել եմ ինտերնետային նախագծեր, կայքեր, ինտերնետ-խանութներ և արդեն այդ ժամանակ լավ էի գլուխ հանում տեղեկատվական տեխնոլոգիաներից։

-Ի՞նչն է Ձեզ գրավում է Յանդեքսում Ձեր գործունեության մեջ և ե՞րբ եք այն սկսել։

Ես աշխատում եմ Յանդեքս ընկերությունում 2006 թ.-ից։ Այդ ժամանակ Յանդեքսը Ռուսաստանում ամենախոշոր որոնողական ինտերնետային ընկերությունն էր, ինձ գրավեց միլիոնավոր մարդկանց համար ծառայություններ ստեղծելու հնարավորությունը։ Ես սկսել եմ նախագծերի մենեջերի պաշտոնից, այսօր ղեկավարում եմ «Յանդեքս. Տաքսի» ծառայությունը։

-Ինչպե՞ս է ծագել «Յանդեքս.Տաքսու» նման ծառայություն ստեղծելու գաղափարը։

Գաղափարը վաղուց կար. 2006-2007 թվականներից մենք քննարկել ենք այն ընկերությունում, սակայն որոշակի տեխնոլոգիաներ չունենալու պատճառով (վարորդների և հաճախորդների մոտ բջջային ինտերնետի առկայություն, GPS լոկացիայով սմարթֆոններ, քարտեզ) նախագիծը գաղափարի մակարդակի վրա էր։

Водитель такси. Ереван - Sputnik Արմենիա
Ինչի մասին են խոսում տաքսու վարորդները

2010 թ.-ին ինձ մոտ եկավ Յանդեքս ընկերության հիմնադրի որդի Լև Վոլոժը` տաքսի կանչելու ծառայություն ստեղծելու գաղափարով ու ցանկությամբ և, կարելի է ասել, դա ելակետ դարձավ։ Լևը ստեղծել և գործարկել է ծառայությունը, զարգացումն ընթացել է իմ ղեկավարությամբ։ 2015 թ.-ից «Յանդեքս. Տաքսին» առանձին ընկերություն է։

Այսօր մենք ծառայություններ ենք տրամադրում վեց երկրում` Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Վրաստանում և Հայաստանում։

-Դուք երաշխիքներ ունեի՞ք, որ այդ ծառայությունը կգործի Հայաստանում։

Մեր ծանոթները և շատ փորձագետներ ասում էին, որ Երևանում ոչ ոք չի օգտվի ծառայությունից, քանի որ մարդկանց համար ավելի հեշտ է դուրս գալ փողոց, ձեռքը բարձրացնել և մի վայրկյանում մեքենա կանգնեցնել։ Դա ամենամեծ մոլորությունն էր, քանի որ, ինչպես պարզվեց, ամեն ինչ հակառակ կերպով եղավ։ Երևանը ֆենոմենալ քաղաք է այդ առումով. բոլոր քաղաքներից, որտեղ մենք կանք, հենց այստեղ է տեղի ունենում դիմողների ամենաարագ աճը։

Татевский монастырь - Sputnik Արմենիա
Հայաստանը գլխավոր արշավային ուղիների ինտերակտիվ քարտեզ կստեղծվի

Ինչպես պարզվեց, Երևանին ամենից շատ նման ծառայություն էր պետք։ Առաջին հերթին, մարդկանց համար կարևոր էր իմանալ, թե ինչ մեքենա է նրանց մոտենալու, ով է վարորդը, որպեսզի հասկանան, թե հետո ում դիմեն։ Երկրորդ, մարդկանց համար կարևոր է գնահատական տալ և իմանալ, որ այդ գնահատականը հետո հաշվի են առնելու, և եթե վարորդի վարկանիշը նվազի, նա դուրս կգա համակարգից։

Այսօրվա դրությամբ, Երևանն ամենաառաջադեմ քաղաքներից է ինչպես ուղևորների, այնպես էլ վարորդների կողմից ներգրավվածության առումով, և, նույնիսկ, առաջատար է պատվերն ընդունելու արագության առումով։

-Դուք նախատեսո՞ւմ են Հայաստանում բացել «ծրագրավորման դպրոց։ Դա ե՞րբ տեղի կունենա։

Յանդեքսը վաղուց է զբաղվում կրթական ծրագրերով ինչպես ուսանողների, այնպես էլ դպրոցականների համար շատ քաղաքներում։

Հայաստանում պատրաստվում ենք բացել ծրագրավորման դպրոց ավագ դպրոցականների համար։ Մենք առայժմ չենք որոշել՝ որտեղ, բայց գիտենք, որ դա կլինի մարզերում, քանի որ, ի տարբերություն Երևանի, այնտեղ ծրագրավորման հիմունքները սովորելու այլ հնարավորություններ չկան։ Երեխաները կսովորեն Python ծրագրավորման լեզուն և մեծ տվյալների վերլուծության հիմունքները, կդասավանդեն մասնագետներ Հայաստանից` Յանդեքսում մշակված մեթոդիկայով։

-Ինչպիսի՞ նախագծեր են գործարկվել Հայաստանում։

Հուլիսի 1-ին մենք Հայաստանում գործարկել ենք «Յանդեքս. Քարտեզ» ծառայությունը, քանի որ Հայաստանում չկային լավ, ճշգրիտ քարտեզներ։ Քարտեզը ենթակառուցվածքային ծառայություն է, որն անհրաժեշտ է ջրագծերի և էլեկտրաէներգիայի նման։ Դրա վրա ամեն օր աշխատում են քարտեզագիրները, որոնք մշտապես թարմացնում են տեղեկատվությունը, ավելացնում տներ, փողոցներ։

Офис интернет-компании Яндекс - Sputnik Արմենիա
ՌԴ քաղաքների ավելի քան 1.5 մլն լուսանկար համալրել է «Յանդեքս.Քարտեզներ»–ը

Բացի այդ, Յանդեքսն ունի հատուկ ծառայություն քարտեզն ուղղելու համար` «ժողովրդական քարտեզ», այդ ծառայության միջոցով ցանկացած մարդ կարող է փոփոխություններ կատարել, վերացնել սխալները և, նույնիսկ, նկարել փողոցը կամ հետիոտնի համար անցումը։

Ճշգրիտ քարտեզ ունենալը կարևոր է նաև զբոսաշրջության համար, քանի որ զբոսաշրջիկներին երկրում անհրաժեշտ է ստույգ կողմնորոշիչ։

-Չե՞ք մտածել արդյոք Հայաստան տեղափոխվելու մասին։

Կարևոր չէ՝ միայն ես կվերադառնամ, թե կվերադառնան այն տասնյակ հազարավոր հայերը, որոնք հեռացել են երկրից։ Երկիրը պետք է ինչ-որ բան ձեռնարկի, որպեսզի նրանք վերադառնան, իսկ դրա համար պետք է շատ ցանկանալ։ Հայաստանի ամենագլխավոր հարստությունը մարդիկ են։ Նույնիսկ «ուղեղների արտահոսքի» փոքր ծավալներն անգամ ազդում են Ռուսաստանի նման մեծ երկրի վրա, իսկ Հայաստանում ամեն ինչ ավելի լուրջ է։

-Ձեր ընտանիքում հետևում ե՞ք հայկական ավանդույթներին։

Ես հոգուս խորքում կոսմոպոլիտ եմ և ինձ համար ազգությունը մարդու ամենակարևոր հատկությունը չէ։ Այո, մենք տանը պատրաստում ենք հայկական ճաշատեսակներ, սակայն ոչ թե նրա համար, որ դրանք հայկական են, այլ որովհետև շատ ենք սիրում և ուտում ենք մանուկ հասակից։ Ես կտրականապես դեմ եմ կենսակերպի վերաբերյալ որոշում կայացնելուն՝ ելնելով նրանից, թե ինչն է ազգային, ինչը ոչ։ Բայց ես գիտեմ, որ նույնիսկ իմ ընկերների շարքում ոչ բոլորն են համամիտ այս դիրքորոշման հետ։

Լրահոս
0