ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Սյունիքի մարզում ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. նոյեմբերի 28-ին, ժամը 14:00-ի սահմաններում առերևույթ հանցագործություն կատարած անձինք «ՍԿՍ» մոդելի հրազենով Սյունիքի մարզի Աջաբաջ գյուղի հարակից անտառում ապօրինի որսացել են եվրոպական երկու այծյամ՝ կենդանական աշխարհին պատճառելով ընդհանուր` 500.000 ՀՀ դրամի վնաս:
Դեպքի առթիվ 2016թ. դեկտեմբերի 2-ին հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: