00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպիտակի երկրաշարժի դասերը. Հայաստանը` փրկարարական ուժեր արտահանող երկիր

© Sputnik / Armenuhi MkhoyanУчения армянских спасателей в условиях землетрясения
Учения армянских спасателей в условиях землетрясения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սպիտակի աղետալի երկրաշարժից անցել է 28 տարի։ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Նիոկոլայ Գրիգորյանը պատմել է, թե տասնյակ տարիներ անց ինչ դասեր ենք քաղել երկրաշարժից։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Այսօր գրեթե ամեն ճապոնացու տանը կարելի է գտնել մի ճամպրուկ, որտեղ առաջին անհրաժեշտության դեղամիջոցներ ու պարագաներ կան, ինչպես նաև` չփչացող սնունդ։ Ճապոնացիները լավ գիտեն, որ սեյսմիկ ակտիվ գոտում են, և ցանկացած պահի կարող են նոր ցնցումներ զգալ։ Դրա համար էլ կազմ ու պատրաստ են։

Агван Чатинян - Sputnik Արմենիա
Սպիտակ... Փրկարարի հիշողությունները

Սպիտակի աղետալի երկրաշարժի տարիներին բնակչությունը տեղյակ չէր` ինչպես պաշտպանվել երկրաշարժից, ինչպես արագ կողմնորոշվել և ինչ միջոցներ կիրառել։ Այսօր իրավիճակն այլ է։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կազմակերպում է ուսումնավարժանքներ, կրթական հաստատություններում ընթանում են դասընթացներ։ Արդյունքները գոհացնող են, բայց ոչ կատարյալ։

28 տարի առաջ Հայաստանը փրկարարական ուժեր էլ չուներ։ Եղած հրշեջները ներքին գործերի նախարարության կազմի մեջ էին։

«Այսօր մենք ունենք ավելի քան 3 հազար պատրաստված, տեխնիկապես ու գրագետ գործող հրշեջ-փրկարարներ։ Հիմա մենք օգնություն, փորձ և գիտելիք արտահանող երկիր ենք»,-ասաց Նիկոլայ Գրիգորյանը։

Սպիտակի աղետալի երկրաշարժն այդքան մեծ ծավալներ չէր ունենա, եթե շենքերի սեյսմակայունությունը ճիշտ գնահատվեր։

«Հաշվարկված էր, որ մեզ մոտ կարող էր լինել մինչև 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ, սակայն փորձը ցույց տվեց, որ դա կարող է լինել 9, 10 բալ, մեր Սպիտակի երկրաշարժն ընդերքում 7 մագնիտուդ էր, իսկ մակերեսին զգացվեց 9 բալ»,-ասաց նա։

© Sputnik / Арам НерсесянՆիկոլայ Գրիգորյան
Николай Григорян - Sputnik Արմենիա
Նիկոլայ Գրիգորյան

Ըստ Նիկոլայ Գրիգորյանի` Սպիտակի երկրաշարժից հետո շենքերի շինարարության սեյսմիկ նորմերը փոխվեցին, և այսօր նորակառույց շենքերը համապատասխանում են այդ նորմերին։

«Այսօր մեր երկրում ծրագրեր են մշակվում շենքերն ամրացնելու ուղղությամբ կամ նոր շենքեր կառուցելու համար։ Առաջնային են մեզ համար դպրոցները, առողջապահական կառույցները, կառավարական շենքերը»,- ասաց նա։

Սպիտակի երկրաշարժից շատ չանցած` 1991 թվականին երկրում ստեղծվեց սեյմսիկ պաշտպանության ծառայություն, որն ավելի ուշ դարձավ արտակարգ իրավիճակների վարչություն։

Այսօր Հայաստանում արտակարգ իրավիճակների կայացած և արդյունավետ գործող համակարգ կա։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը միջազգային «ԻՆՍԱՐԱԳ»-ի անդամ է, իսկ դա միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ փրկարարական ջոկատներ ունենալու հնարավորություն է տվել։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը համագործակցում է նաև միջազգային կազմակերպությունների հետ բոլոր հնարավոր ոլորտներում։

Լրահոս
0