00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի բարեկամները. Սպիտակի երկրաշարժը` ականատեսների աչքերով

© Sputnik / Юрий Куйдин / Անցնել մեդիապահոցПогрузка в самолет гуманитарного груза для людей из Армении, оставшихся без жилья после землетрясения
Погрузка в самолет гуманитарного груза для людей из Армении, оставшихся без жилья после землетрясения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սպիտակի ողբերգության տարելիցին նվիրված «1988թ–ի Երկրաշարժ» նախագծի շրջանակում Sputnik Արմենիան հրապարակում է հասարակ մարդկանց հիշողությունները, որոնք օգնության են մեկնել տուժածներին։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցի նախաշեմին Sputnik Արմենիան գործարկել է նոր նախագիծ` նվիրված ավելի քան 25 հազար մարդու կյանք խլած ողբերգությանը։

Ստորև Sputnik Արմենիան ներկայացնում է փրկարարների, կամավորների, տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հիշողությունները, որոնք օգնություն են ցուցաբերել երկրաշարժի զոհերին։

Օլեգ Գվոզդև (Ղազախստան)

Կեսգիշերին հասանք Լենինական։ Քաղաքը վերածվել էր սարսափելի ավերակների։ Փողոցների երկայնքով շարված են դագաղներ։ Ոչ մի շունչ չկա։ Պարեկային ժամ է։ Բոլոր ժամանածները շտաբեր են որոնում, ոչ բոլորն են կարողանում գտնել։ Պատահական մի շտաբ ենք տեսնում, երկու լուսավորված պատուհան՝ փրկված ամայի շենքում…

1988թ. երկրաշարժ. բացառիկ կադրեր - Sputnik Արմենիա
1988, դեկտեմբեր. բացառիկ կադրեր երկրաշարժի գոտուց

9 հարկանի շենքը թղթե տնակի նման քանդվել էր, կարծես ընկել էր հսկայական մամլիչի տակ, որը ճզմել էր բոլորին և ամեն ինչ՝ սեփական բնակարանների առաստաղի և հատակի արանքում։

… Մեր տան վրա աշխատում էր չեխերի ջոկատ, որը եկել էր իր գործիքներով։ Մեկ ժամվա ընթացքում նրանք այնքան բան արեցին, որքան մենք մի օրում էլ չէինք անի։ Սաստիկ չարացած եմ նրանց վրա, քանի որ մեզ ոչ մի գործիք չտվեցին նվազագույն կերպով օգնելու համար։

Մի անգամ 5-րդ հարկում զգացի երկրաշարժի ցնցումը։ Մինչև հիմա հիշում եմ այդ կենդանական վախը։ Չեմ հիշում, թե ինչպես եմ հայտնվել փողոցում։ Եվ դա ընդամենը 1 բալ էր։ Ներքևում ոչ ոք ոչինչ չէր զգացել։ Պատկերացնում եմ, թե ինչ են զգացել մարդիկ 6 բալի դեպքում։ Ահա այսպես…

Նիկոլայ Նիրկով (Ռուսաստան)

Մասնակցել եմ Լենինականում երկրաշարժի հետևանքները վերացնելուն ԶԻԼ-ի ջոկատի կազմում։ Ապրում էինք Թումանյանի փողոցի վրա։ Առաջին անգամ գիշերը խաղաղ ժամանակ լսեցինք հրացանների կրակոցներ։ Պահակները գողերից պաշտպանում էին վագոնները։

Մեր ջոկատի տղաները` Գրիշա Օսիպյանը, Ռզաևը, Արթուր Միրզայանը և մյուսները, ատում էին շրջակա գյուղերի դիակապտողներին։

Музей гражданской авиации Армении. Памятная доска землетрясения 1988 года - Sputnik Արմենիա
Սպիտակից` Ղարաբաղ. նրանք օգնության էին գալիս մեզ

Քանի որ մենք մեր բեռնատար մեքենաներ ունեինք՝ մեր վարորդներով, ապա ջոկատին հանձնարարվել էր ինքնաթիռների և գնացքների բեռնաթափումը։

ԱՆ-12-ը բեռնաթափեցինք 40 րոպեում։ Հետո մեզ դրա դիմաց անվճար Մոսկվա ուղարկեցին։

Ապշեցնում էր Երևանյան խճուղում կառուցված շենքերի շաղախում ցեմենտի բացակայությունը։ Վերցնում ես աղյուսը, իսկ շաղախը (համարյա միայն ավազ) փլվում է։ Փոխարենը մասնավոր հատվածի շրջանում, որտեղ միհարկանի տներ են եղել, ավերածություններ գրեթե չեն եղել։

Ջոկատի հաջող աշխատանքում հսկայական ավանդ ունի մեր հրամանատար, գնդապետ Իլյա Իվանովիչ Մարուշչակը։ Այդ ժամանակ զինվորականներն ամենուրեք էին։ Եվ նա միշտ կարող էր բոլորի հետ պայմանավորվել։ Մարուշչակը նաև ինքնաթիռ էր ընտրել։

Ֆրանսիսկո Մարտին Էստևես (Դոմինիկյան Հանրապետություն)

1985-1990թթ-ին ապրել եմ Կիևում և սովորել Բոգոմոլցի անվան ազգային բժշկական համալսարանի ասպիրանտուրայում։ Հայաստանյան երկրաշարժի ժամանակ ինստիտուտն ուղարկեց մեզ աշխատելու տարբեր հաստատություններում։

Ես որոշ ուսանող ընկերներիս հետ հանգստյան օրերին որպես հավաքարար էի աշխատում վերջերս կառուցված դպրոցում, և մեր վաստակած գումարը տրամադրում էինք հայ ժողովրդի օգնության հիմնադրամին, որն այդ պահին ծանր պատմական շրջան էր ապրում։

Կոնստանտին Սերաֆիմով (Ղազախստան)

…Մեքենաները չէին բավականացնում, սկրեպերները փլատակները մի կույտից մյուսն էին կուտակում։ Վերամբարձ կռունկները անկանոն էին աշխատում, կռունկավարները և որակավորված մասնագետները քիչ էին։

Ամենագլխավորը ախտահանումն էր։ Ջրի և դեղորայքի պակասի պայմաններում քաղաքի վրա կախված էր դիզենտերիայի համաճարակի վտանգը։ Լուրեր էին պտտվում մեկուկես ամսով կարանտին սահմանելու մասին։

Последствия землетрясения в Ленинакане - Sputnik Արմենիա
Աղետի գոտին երեկ և այսօր

Գլխավորը չմտածելն էր։ Մենք աշխատում էինք անտեսել մարդկային զգացմունքները։ Հավանաբար, այդպես եղել է պատերազմի ժամանակ։ Ասում էին՝ Լենինականում մինչև 100 հազար մահացած կա։ Դա ոչ պաշտոնական տեղեկատվություն էր։ Պաշտոնական տվյալներ չկային։ Ուղղակի պարզ, միջինացված հաշվարկից ստացվում են սարսափելի թվեր։ Որքան դիակ կար միայն մեր շենքում…

Ասում են, որ դա ավելին էր, քան Տաշքենդի երկրաշարժի ժամանակ։ Ինչ վիշտ էր…
Իսկ մենք ամեն ինչ ներս էինք գցում։ Մենք հայհոյում էինք և ծիծաղում, մինչդեռ յուրաքանչյուրը ներքուստ սարսռում էր տեսածից, բայց թույլ չէր արտահայտում։

Մենք չափազանց լավ էինք նախապատրաստվել, որպեսզի շփոթվենք։ Մենք եկել էինք այստեղ աշխատելու և աշխատում էինք։ Հարմարվում էինք այստեղի կյանքին։ Ամեն դեպքում, այդ ամենը բոլորովին նման չէր մամուլի հրապարակումներին և այն ամենին, ինչ ցույց էին տալիս հեռուստացույցով։

Վալերի Ավագիմով (Հարավային Օսեթիա)

Սպիտակ քաղաքն ամբողջությամբ ավերվել էր, տուժածները սառնամանիքին մնացել էին բաց դաշտում։ Մարդկանց աչքերում հիասթափություն էր, ցավ ու վախ։ Նրանց մեծամասնությունը կորցրել էր ընտանիքի բոլոր անդամներին, ինչ-որ մեկի բախտն ավելի շատ էր բերել. նրանք զրկվել էին միայն օթևանից…

Հսկայական բազմաբնակարանային ավերված շենքից անհասկանալի ձայներ լսվեցին` նման երեխայի լացի։ Շան օգնությամբ մենք հասկացանք, թե որտեղ որոնենք և սկսեցինք ձեռքով հեռացնել ծանր սալաքարերը։ Ձայնն ավելի հստակ էր դառնում և մենք հասկացանք, որ դա փրկված երեխա է։ Մեր զարմանքը և ուրախությունը սահման չուներ, երբ օրորոցում տեսանք նորածին երեխայի` առանց որևէ քերծվածքի։

Սերգեյ Խարդիկով (Ղազախստան)

Դեկտեմբերի 14։ Երևան։ Մոտեցավ Կամազը, բեռնեցինք մեր իրերը ու մեկնեցինք Լենինական։ Վարորդի աչքերում ցավ էր։ Նա ծննդով Լենինականից էր, մեկ շաբաթ է` փլատակների տակ որոնում էր եղբորը։ Իսկ այդ օրը եկել էր Երևան և գտել եղբորը հիվանդանոցում։ Նրան հենց առաջին օրն էին տարել և չէին ասել հարազատներին…

Սպիտակի երկրաշարժի մասշտաբները - Sputnik Արմենիա
Սպիտակի երկրաշարժը. փաստեր և թվեր

Դեկտեմբերի 15։ Լենինական։ Սարսափելի ավերակներ։ Փողոցներում խարույկներ էին վառում։ Ճանապարհի երկայնքով շարված էին դագաղները։ Անցնում էին «Շտապօգնության» մեքենաները։ Զինվորները զննում էին քաղաքից դուրս եկող բոլոր մեքենաները։ Լուսարձակների լույսի տակ մարդիկ փլատակներն էին քանդում։ Ինչ-որ մեկն ասում էր, որ դիակներն արդեն սկսել են փտել, հնարավոր է` համաճարակ բռնկվի։ Իսկ մեզ մոտ ռետինե ձեռնոցներ չկային։ Մռայլ էր։ Եթե դիակների թույնն ընկնի մաշկի քերծվածքների վրա…

Դիմավորեցինք Լենինգրադից ժամանած խմբի։ Նրանք հաստատեցին, որ չի կարելի ծորակի ջուրը խմել։ Սպասվում է խոլերայի, դիզենտերիայի, հեպատիտի բռնկում։ Լենինգրադցիները միանգամից նախազգուշացրեցին, որ տեղի բնակիչներին ուշադրություն չդարձնեն։ Հենց դիակ էիր գտնում, սկսում էին ճչալ` սգալով հարազատների մահը։

Амалия Амирханян работает кукловодом в театре - Sputnik Արմենիա
Երկրաշարժից հետո բնությանը հաղթած տխուր տիկնիկավարը

Շատ դիակապտողներ կային, որոնք հանում էին մահացածների ոսկե ատամները, կտրում մատները, որպեսզի հանեն մատանիները։ Քաղաքում շատ էին զինված պահակախմբերը…

Մոտենում էինք բանվորներին, որոնք գործարանի տարածքում փլատակներն էին մաքրում։ Պատմում էին, որ չորս րոպե ցնցել է, բայց փլվել է միանգամից` երեք վայրկյան անց։ Փրկվել են միայն նրանք, ովքեր մնացել են փողոցում։ Մեզ ասում էին, որ ջուր չկա, միայն օրեր անց են սկսել թերթեր բերել, և այդ թերթերից տեղի ժողովուրդը դառնորեն ծիծաղում է։

Աշոտ Վարդանյան (Հայաստան/Կանադա)

Վաղ առավոտյան ժամը 9-ին երկու ավտոբուսներով Երևանից մեկնեցինք Սպիտակ։ Մենք սպասում էինք տեսնել այն, ինչ մնացել էր այդ գողտրիկ քաղաքից։ Ավելին, աղետը չէր գթացել նաև որոշ կիսաքանդ տները. կրկնվող ցնցումներն ավերել էին նաև դրանք։ Ճանապարհներին խորը ճեղքերը և քանդված երկաթուղիները վկայում էին, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 10-11 բալ։ Շուրջբոլորը վիշտ էր, լաց, դագաղներ, գետնի տակից գվվոց էր լսվում։

Ալեքսանդր Գոնչարով (Ռուսաստան)

Ես 1989թ-ին Հայաստանում էի` Լենինականում։ Մենք զբաղվում էինք «Անի» թաղամասում բնակելի տների շինարարությամբ։ Կառուցեցինք ընդամենը երկու համալիր։ Հետո՝ 89թ-ի աշնանը, սկսվեց ինքներդ գիտեք ինչը…Ահա և մեր ամբողջ օգնությունը։

Շուտով ԽՍՀՄ-ը փլուզվեց։ Ես փորձեցի դրանից հետո գտնել ծանոթներիս, բայց, ավաղ։ Մասնավորապես, փնտրում էի բժշկին, որն ընտանիքի հետ ապրում էր ինչ-որ շենքում` ուռուցքաբանական դիսպանսերի կողքին։ Նրա անունը Ռոբերտ Գեորգիի Ղազարյան էր։

Город Спитак после землетрясения в 1988 году - Sputnik Արմենիա
Ականատես. Սպիտակի ճանապարհին սառած աչքերով մի տղա էր նստած

Մի կին էլ էր ապրում այնտեղ։ Ամբողջ ընտանիքից միայն նա էր փրկվել, քանի որ առաջին սարսափելի ցնցումների ժամանակ շուկայում էր եղել։ Կինն այնքան էլ տարիքով չէր, բայց բոլորս նրան մամա Ժենյա էինք ասում…

Հիշում եմ նաև, որ շատ բնակիչներ խոսում էին, թե երկրաշարժն անսովոր է եղել, ավելի շատ նման է եղել ստորգետնյա հզոր պայթյունների, մտածում էին, որ թուրքերը Հայաստանի դեմ միջուկային զենք են կիրառել։

Ավերված շրջանների վերականգնմանը մասնակցեցին ԽՍՀՄ-ի բոլոր հանրապետությունները։ 111 երկիր, ներառյալ` Բելգիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Լիբանանը, Նորվեգիան, Ֆրանսիան, ԳԴՀ-ն և Շվեյցարիան, օգնություն ցուցաբերեցին ԽՍՀՄ-ին` տրամադրելով փրկարարական սարքավորումներ, մասնագետներ, սննդամթերք և դեղորայք։ Օգնեցին նաև վերականգնողական աշխատանքներում։

Կամավորներից բացի, փրկարարական աշխատանքներին մասնակցեց ավելի քան 20 հազար զինվոր ու սպա, փլատակները մաքրելու գործում ներգրավվեց ավելի քան 3 հազար միավոր ռազմական տեխնիկա։ Ամբողջ երկրում մարդասիրական օգնության հավաք կազմակերպվեց։

Sputnik Արմենիայի խմբագրությունը կոչ է անում բոլոր երկրների կամավորներին արձագանքել և պատմել իրենց հիշողությունները։

Контакты: тел: +37460509575 / + (37410) 600-131

Հեռ. +37460509575 / + (37410) 600-131

E-mail: d.galstyan@sputniknews.com / info@sputnik.co.am

Շնորհակալություն։ Սպասում ենք Ձեր արձագանքին։

Լրահոս
0