00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լենինականի բնակչուհի. մեր տունը քանդվեց թղթե տնակի նման

© Sputnik / Игорь Михалев / Անցնել մեդիապահոցГород Спитак после землетрясения
Город Спитак после землетрясения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Վալենտինա Ալեքսեենկոյին և նրա քրոջը հաջողվել է ողջ և առողջ դուրս գալ տնից, բայց երկրորդ ցնցումը ճակատագրական է եղել քրոջ համար։
«Ես քրոջս` Լիզայի հետ, վեցերորդ հարկում էի։ Տունը մեր աչքի առաջ քանդվեց թղթե տնակի նման, բայց գերանը փրկեց, որը թույլ չտվեց` բետոնե պանելը մեզ ճզմի տեղում։ Սենյակն անկյունային էր` մեկ փոքր պատուհանով, որով մենք դուրս եկանք», — պատմում է Վալենտինան։

Բայց ուրախությունը երկար չի տևել։ Երկրորդ ցնցման ժամանակ Լիզան մնացել է մոտակայքում փլուզվող շենքի փլատակների տակ։

«Չնայած՝ մենք իրար ձեռք բռնած դուրս վազեցինք, ինձ ոչ մի բան չեղավ, իսկ քրոջս բախտը չբերեց։ Նա մահացավ իմ ձեռքերի վրա, սարսափելի ցավերով։ Մահ, ճիչեր, ամենուրեք վախ, բայց ամենավատը սեփական անզորությունը գիտակցելն էր։ Մենք չենք օգնել մեր հարազատներին՝ թեթևացնելու նրանց տանջանքները»,- հիշում է Վալենտինան։

Մինչև ողբերգությունը, Լիզան հանդիպել է Հրանտ անունով տղայի հետ։ Նա օգնել է Վալենտինային՝ հաղթահարել այդ ամենը։ Երկրաշարժից հետո առաջին գիշերը Վալենտինան քրոջ ընկերուհու` Նինայի և Հրանտի, հետ մնացել է մեքենայի մեջ։

Спасатели освобождают из-под завалов пострадавших при землетрясении - Sputnik Արմենիա
Երկրաշարժ Հայաստանում. ողբերգություն, որը միավորեց բոլորին

Նրանք երեքով եղել են մեքենայի առջևի նստատեղերի վրա, հետևի նստատեղերին դրել են մահացած Լիզային։ Ավերված շենքի դիմաց թերթի կրպակ է եղել, որտեղ առավոտյան թողել են Վալենտինայի քրոջ անշունչ մարմինը։ Հրանտը գնացել է դագաղ որոնելու։

«Ես վախենում էի, որ նրան կխլեն ինձանից և կթաղեն ընդհանուր գերեզմանում, ուստի ոչ մի քայլ չէի հեռանում դիակից։ Իսկ երկրորդ օրը երեկոյան շատ դագաղներ բերեցին։ Որ կողմ նայում էի՝ դագաղներ էին դրված։ Դրանից ցավը կրկնապատկվում էր», — ասում է Վալենտինան։

Լիզային հուղարկավորել են երրորդ օրը՝ առանձին գերեզմանում։ Այդ օրերին ամենուրեք լսվում էին փլատակների տակ մնացած մահացող մարդկանց ճիչեր։ «Շատ տարիներ են անցել, բայց թվում է, թե դա երեկ է եղել», — հիշում է Վալենտինան։

Լրահոս
0