ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը»,– նշված է ԱԻՆ–ի տարածած հաղորդագրության մեջ:
Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Լարսի անցակետը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Նյութի ռուսերեն տարբերակը