03:04 20 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.60
  • GBP624.64
  • EUR557.74
  • RUB7.57
Երևան

Դեկտեմբերի քմահաճույքները. եղանակը կտրուկ կտաքանա

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
54 0 0

Օդերևութաբանները հայտնում են, որ առաջիկա հինգ օրերին սպասվում են թույլ տեղումներ, սակայն ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում սպասվում են թույլ տեղումներ: 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Դեկտեմբերի 10-11-ը գիշերը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Երևանում դեկտեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-ին հնարավոր են թույլ տեղումներ: 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի դեկտեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 22.40C (1998 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ —14.50C (1994 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 0.90C։

Գլխավոր թեմաներ

  • ՀՀ ԶՈւ զինծառայողներ

    Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ Հայաստանի գերի ընկած քաղաքացի Կարեն Ղազարյանը դիվերսանտ է։ Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնք իբր ապացուցում են այդ փաստը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը բացահայտել է ֆեյքը, իսկ Sputnik Արմենիային հաջողվել է շփվել լուսանկարում պատկերված մարդու հետ։

    305
  • Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տուսկի հետ. Բրյուսել 12 հուլիսի 2018 թ.

    «Թավշյա» հեղափոխության անարյուն լինելը և բռնի ուժի բացակայությունը հիացմունքի արժանացավ թե ՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ–ում. բայց և այնպես՝ արևմուտքից ոչ ոք չի շտապում Հայաստանը ողողել նյութական օգնությամբ և գործարար ներդրումներով։ Դա պարզ է դարձել Փաշինյանի` Բրյուսել կատարած ուղևորությունից հետո, և դա հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը։

    158
  • Ռուբեն Հայրապետյան. ՀՖՖ նախագահ

    Մենք այժմ ֆուտբոլում ականատես ենք լինում բրոունյան շարժման։ Խառնաշփոթ ակումբներում, հակասություններ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի վարքում. կանխատեսում են, որ նրա տեղը կզբաղեցնի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, նա համաձայնում է, բայց ասում՝ կարող է պաշտոնը զիջել Յուրի Ջորկաեֆին։ Փորձենք հասկանալ։

    215