00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նաիրիտի» նկարված ու իրական թվերը. բացահայտում է նախկին աշխատակիցը

© Photo : PhotolureЗавод "Наирит"
Завод Наирит - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նաիրիտցիները պահանջում են իրենց մի քանի ամսվա չվճարված աշխատավարձերն ու բացահայտում գործարանի սնանկության իրական պատճառը: «Նաիրիտի» նախկին աշխատակիցը Sputnik Արմենիային պատմել է գործարանի ղեկավարների մեծ ու փոքր գողությունների մասին:

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. Նաիրիտցիներն այսօր հերթական անգամ դուրս են եկել փողոց՝ պահանջելու իրենց չվճարված աշխատավարձերը: Նրանք նաև դժգոհ են գործարանը սնանկ ճանաչելու մասին դատարանի որոշումից և կարծում են, որ դրա հետևանքով իրենք կարող են վերջնականապես զրկվել իրենց գումարներից:

Завод Наирит - Sputnik Արմենիա
Գործարար. Չենք հավատում, որ սնանկացումից հետո «Նաիրիտը» կառողջանա

«Նաիրիտի» 261 աշխատակից, որոնք դեռ ազատված չեն աշխատանքից, 4 ամսվա աշխատավարձ չեն ստացել: Իսկ գործարանի ընդհանուր պարտքը հասնում է 100 մլն դոլարի:

Նաիրիտցիները վստահ են, որ գործարանի նախորդ սեփականատերերն ու իշխանությունները գործարանը նպատակադրված են սնանկության տարել՝ կոծկելու կատարված չարաշահումներն ու թալանը:

Իսկ թե ինչ թալանի մասին է խոսքը, Sputnik Արմենիայի հետ զրույցում որոշ մանրամասներ հայտնեց «Նաիրիտի» համակարգող խմբի անդամ Արա Կարայանը, որը «Նաիրիտում» աշխատել է 1981-2014թթ-ը:

«Օրինակ` Առաջին մասի շուկայում էլեկտրոդը վաճառում են 2 հազար դրամով:Նույն էլեկտրոդը շուկայից մինչև գործարան էր հասնում, գործարանի մուտքի մոտ դառնում էր 8 հազար դրամ: Էլեկտրական ջեռուցիչները, որոնք շուկայում 6-7 հազար դրամ արժեին, գործարանը գնում էր 25 հազար դրամով: Եթե շուկայում կաուչուկն արժեր 5-6 հազար դոլար, բայց կառավարության որոշմամբ միայն ոմն մեկն իրավունք ուներ կաուչուկ գնել գործարանից, այն էլ` առավելագույնը 1700-1800 դոլարով»,- ասաց Արա Կարայանը:

Նրա խոսքով` թեև վերջին տարիներին, իշխանությունների պնդմամբ, գործարանն աշխատել է բացառապես վնասով, բայց աշխատակիցների թիվը շարունակաբար աճել է, ինչն անտրամաբանական է:

«Եթե մինչև 2000-2001թթ-ը գործարանում աշխատում էր 1000-1100 մարդ, արտադրվում էր ամսական 1000 տոննա կաուչուկ, և հանկարծ 2007-2008թթ-ին գործարանում աշխատողների թիվը դառնում է 3400, իսկ արտադրությունը մնում է նույն 1000 տոննան: Աշխատավարձային ֆոնդն ավելացել է 5 անգամ. եթե 2000 թ-ին 107-108 մլն դրամ էր, 2007-ին դառնում է 570 մլն»,- պատմում է Կարայանը՝ հավելելով, որ եթե խորհրդային տարիներից մինչև 2007թ-ը գործարանն ուներ 1 իրավաբան, ապա 2007-ից հետո նրանց թիվը հասել է 2-3 տասնյակ, տնօրենի տեղակալների թիվը նույն տարիներին 7-ց հասել է 22-ի, որոնցից յուրաքանչյուրն ուեն օգնականներ, խորհրդականներ:

Вилен Хачатрян, экономист - Sputnik Արմենիա
Տնտեսագետ. Տնտեսությանը «Նաիրիտի» նման արտադրական հսկայից զրկելը սխալ է

Ընդ որում, տնօրենի տեղակալներից յուրաքանչյուրը ստացել է մի քանի մլն աշխատավարձ, այն դեպքում, երբ արտադրական գործընթացում զբաղված շարքային աշխատողների աշխատավարձը նույն տարիներին 60 000-ից հասել է ընդամենը 80 000 դրամի:

«Նաիրիտի» 100 միլիոն դոլարի պարտքից 40 միլիոնը գործարանը պարտք է Երևանի ՋԷԿ-ին: Արա Կարայանի մեկնաբանմամբ` գործարանի ղեկավարությունը միտումնավոր կերպով տարիներ շարունակ չի վճարել էներգակիրների դիմաց: Բացի այդ, միտումնավոր կերպով միլիոնավոր դոլարի վարկեր է վերցրել ու ներդրումներ չի կատարել:

Օրինակ` 2006թ-ին «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» ընկերության հետ կնքված պայմանագրով «Նաիրիտը» ՀՀ կառավարության երաշխավորությամբ Միջպետական բանկից տարեկան 12,5%-ով, 5.5 տարի ժամկետով, 70 մլն դոլարի վարկ է վերցրել՝ պարտավորվելով դրա շրջանակում ներդրումներ կատարել, բայց, Արա Կարայանի խոսքով, դրանից 39 մլն-ը վճարել է գործարանի սեփականաշնորհման համար, իսկ մնացած գումարը պարզապես անհետացել է:

«Հետո արդեն պարզ դարձավ, որ այդ գումարները տեղափոխել են օֆշորային գոտի, ինչ-որ մարդկանց հաշվեհամարների վրա։ Հետո երկրորդ անգամ արդեն 100 մլն դոլար վարկ են վերցնում, որը դարձյալ գործարան չի հասնում»,- ասաց Կարայանը:

Ընդ որում, մեր զրուցակիցը հիշեցնում է, որ կառավարությունը հենց այս հիմքով 2009թ-ին իրավունք ուներ լուծել պայմանագիրը, բայց չարեց՝ թույլ տալով, որ գործարանի պարտքերը շարունակեն աճել, մինչև որ այն վերջնականապես կործանվեց:

Հիշեցնենք, ս.թ նոյեմբերի 28-ին դատարանի վճռով «Նաիրիտը» սնանկ ճանաչվեց, թեև մինչ այդ դատական նիստը նշանակված էր 2017 թվականի հունվարին: Իսկ հունվարի 20-ին արդեն նախանշված է «Նաիրիտի» վերագործարկման մրցույթը:

Լրահոս
0