00:06 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Ճանապարհ

Փրկարարները Վրաստանի քաղաքացիներին դուրս են բերել ձյան միջից

© FB / Департамент автодорог
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
13 0 0

Վանաձորից Վրաստան տանող ճանապարհին գիշերը ավտոմեքենա է մնացել ճանապարհին՝ մերկասառույցի պատճառով չկարողանալով շարունակել ճանապարհը։ Օգնության են հասել փրկարարները։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 23-ին, ժամը 03.13-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձորից Վրաստանի Հանրապետություն տանող ճանապարհին՝ թունելում, Վրաստանի Հանրապետության քաղաքացիներն ավտոմեքենայով մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի, «FF722GG» պ/հ (վարորդ՝ Ա. Կ. 1993 թ. ծնված) ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը:

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան և ուղեկցել հրշեջ փրկարարական ջոկատ:

Գլխավոր թեմաներ