10:39 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Կարեն Կարպետյան

ՀՀ քաղաքացիները վարչապետից ավելին էին ակնկալում

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
29 0 0

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն այսօր կազմակերպել է «ՀՀ վարչապետի 100 օրը» խորագրով քննարկում, որի ժամանակ ներկայացվել է «ՀՀ վարչապետի հարյուր օրը» վերտառությամբ առցանց հարցման արդյունքները:

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի խոսքով՝ առցանց հարցված քաղաքացիների մեծ մասը, ընդհանուր առմամբ՝ 34,5%-ը, բավարար է գնահատում վարչապետի գործունեությունը, 29,4%-ը ՝ վատ: Հարցմանը մասնակցել է 653 օգտատեր:

Քաղաքացիների 31%-ը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում պետական ծախսերի արդյունավետության բարձրացման ուղղված վարչապետի ձեռնարկած քայլերը, դրանք բավարար են գնահատել, 33,8%-ը՝ վատ, 16,7%-ը գոհ է, իսկ 6,9%-ն ընդհանրապես գերազանց է գնահատում: Շատ վատ աշխատանք է որակում 12,4%-ը:

Հարցին, թե ինչպես են գնահատում բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված վարչապետի քայլերը, 30,6%-ը պատասխանել է վատ, 28%-ը՝ բավարար:

Գլխավոր թեմաներ