00:00 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
«Կարմիր գլխարկի արկածները»

«Կարմիր գլխարկի արկածները» ջազի ռիթմում

страница Русского драмтеатра в facebook
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
21 0 0

Ամանորի մանկական ներկայացման բեմադրող Նորա Գրիգորյանը համոզված է, որ նրանք ի զորու են մանուկների աշխարհն էլ ավելի գունեղ, ուրախ և հետաքրքիր դարձնել:

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik, Մարիա Ավագյան. Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Կարմիր գլխարկը» տոնական, երաժշտական և գույներով լի ներկայացման պրեմիերան:

Դա հիանալի նվեր է երեխանրին՝ Ամանորին ընդառաջ, Ձմեռ պապի, Ձյունանուշի, Բաբա Յագայի և 2017 թվականի խորհրդանիշ Աքաղաղի մասնակցությամբ, որոնք կուրախացնեն ինչպես փոքրիկներին, այնպես էլ մեծերին:

Բեմադրողն ու հեղինակը Նորա Գրիգորյանն է, ռեժիսորը` Էրվին Ամիրյանը, պարուսույցը` Նունե Կիրակոսյանը, նկարիչը` Արթուր Հարությունյանը, զգեստների նկարիչը` Ինեսա Սևունցը:

Ինչպես հայտնի է, նորը լավ մոռացված հինն է. «Կարմիր գլխարկը» ներկայացումը նոր գաղափար չէ ռուսական թատրոնում, սակայն միշտ գունեղ և հետաքրքիր գործողություն է ներկայացրել:
Սա նոր մոտեցում է: Նոր, որովհետև տարբեր ժամանակներ տարբեր ռեժիսորներ են աշխատել՝ տարբեր մոտեցումներով… Սա նոր հայացք է բեմադրությանը, երիտասարդ ռեժիսոր է, ուրեմն՝ այլ կերպ է մտածում, նորովի:

««Կարմիր գլխարկի արկածները» ներկայացումը ինքն իրենով երաժշտական է, տեղ-տեղ ջազային… Մենք փորձեցինք ներկայացմանը նոր երանգներ հաղորդել բոլորին հայտնի ջազ կատարմամբ: Իհարկե, ներառվեցին նաև 2016 թվականի հիթերը, բայց միևնույն ժամանակ, մնացել են թատրոնի ավանդույթները` երեխաների հետ հետաքրքրաշարժ խաղ, զրույց և ներկայացմանը հաղորդակից դարձնելը և, վերջապես, նրան հավատալը»,- ասել է բեմադրող Նորա Գրիգորյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ դժվարություններ են ունեցել, նա նշեց, որ ամենադժվարը երեխաների հետ աշխատելն է:

«Նրանց պետք է հետաքրքիր լինի ներկայացումը, և դերասանների խաղը չպետք է երկարի, եթե մեծերին կարող ես խաբել ներկայացման մեջ, երեխաների հետ դա չի անցնի, նրանք պարզապես կդադարեն դիտել ներկայացումը», — ասաց Գրիգորյանը:

Ներկայացման հեղինակը համոզված է, որ հեքիաթը կյանքի կոչել դժվար է, սակայն երեխաների աշխարհը դերասանները կարող են մի փոքր ավելի գունեղ, ուրախ, հետաքրքիր դարձնել:

«Երեխաները հավատում են հրաշքին, կարևորը այդ հավատը երկար պահել կարողանալն է: Ինչով էլ մենք փորձում ենք զբաղվել` բեմ բարձրացնելով նրանց ծանոթ կերպարներին և հերոսներին», — ասաց նա:

Նութի ռուսերեն տարբերակը

Գլխավոր թեմաներ