13:25 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Միքայել Ահարոնյան

ՀՔԾ մամուլի քարտուղարը հրաժարվել է պաշտոնից

© facebook
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
37 0 0

ՀՔԾ մամուլի քարտուղարն ազատվել է աշխատանքից: Արդեն հայտնի է, թե ով է փոխարինելու նրան այդ պաշտոնում:

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Միքայել Ահարոնյանը՝ ավելացնելով, որ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն, քանի որ այլ աշխատանքի առաջարկ է ստացել:

Ահարոնյանն, ի դեպ, նախկինում մեկ անգամ արդեն ազատվել էր ՀՔԾ մամուլի քարտուղարի պաշտոնից, նրան 2014 թվականի հուլիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում փոխարինել էր Լուսինե Մարգարյանը, որն այսօր Կրթության և գիտության նախարարի մամուլի քարտուղարն է։ 2014 թվականի դեկտեմբերից Միքայել Ահարոնյանը դարձյալ ստանձնել էր այդ պաշտոնը:

Այս անգամ ՀՔԾ-ում մամուլի քարտուղարի պաշտոնում Ահարոնյանին կփոխարինի Մարինա Օհանջանյանը:

 

Գլխավոր թեմաներ