03:00 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
«Փոքր Մհեր» կրթահամալիրում

«Փոքր Մհեր» կրթահամալիրի խնդիրը կարող են լուծել աղջիկները

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
54 0 0

«Փոքր Մհեր» կրթահամալիրը ժամանակ առ ժամանակ կարգապահական իրավախախտումների է բախվում, ինչի պատճառով կրթահամալիրը հայտնվել է խնդիրների թնջուկում, ասաց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. «Փոքր Մհեր» կրթահամալիրը կվերակազմավորվի այնտեղ հայտնաբերված խախտումների պատճառով, լրագրողների հետ ամփոփիչ հանդիպման ժամանակ ասաց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

Նոյեմբերի 28-ին կրթահամալիրի սաները բողոքի ակցիա էին անցկացրել` պահանջելով կրթահամալիրի տնօրենի հրաժարականը։ Նախարարի խոսքով` իրավիճակը վատացել է, և խոսքն այն մասին չէ` տնօրենը հրաժարական կտա, թե ոչ։

««Փոքր Մհեր» կրթահամալիրն իր գոյության ընթացքում լավ արդյունքների է հասել, և կրթահամալիրի ստեղծման նախագիծը նույնպես լավն էր, բայց ավելի ուշ հայտնի է դարձել, որ կան կրթահամալիրի հետ կապված իրավական, տնտեսական և մանկավարժական բնույթի խնդիրներ։ Միաժամանակ, «Փոքր Մհերն» ունի լավ դասախոսական կազմ, դասավանդման բարձր մակարդակ»,- ասաց Մկրտչյանը։

Նախարարը նշեց, որ խնդրի լուծումը գտել են Պաշտպանության նախարարության հետ համատեղ։

«Մենք որոշել ենք փոխել կրթական համակարգը, որպեսզի, օրինակ, մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական համայնքում կարողանան սովորել նաև աղջիկները։ Կրթահամալիրում արհեստական վիճակներ են ստեղծված, հիմնականում ինֆորմացիոն փակ ձևաչափի պատճառով», — ասաց կրթության նախարարը։

Մկրտչյանի խոսքով` խնդրի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հայոց բանակում առկա խախտումների մի մասը կապված է այս կրթահամալիրի սաների հետ։ «Ընդունված որոշման համաձայն` ավագ դպրոցը կմիանա «Մոնթե Մելքոնյան» վարժարանին և կգտնվի պաշտպանության նախարարության ենթակայության տակ։ Նախատեսվում է վերակազմավորել նաև հանրակրթության համակարգը», — ասաց Մկրտչյանը։

2016 թվականի նոյեմբերի 28-ին տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Փոքր Մհեր» կրթահամալիր պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել կրթահամալիրի սաների հասցեին՝ նվաստացնելով նրանց արժանապատվությունը:

Երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց շահերի ապահովման նպատակով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի որոշմամբ սկսվել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ ու իրականացվել է անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր:

ՀՀ գխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրությունների շրջանակում գրություններ են ուղարկվել ՀՀ կրթության և գիտության նախարարություն ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին` պահանջվել համապատասխան փաստաթղթեր և տեղեկատվություն:

Ուսումնասիրության արդյունքները ՀՀ Կոտայքի մարզի դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար։

Նյութի ռուսերեն տարբերակը

Գլխավոր թեմաներ