02:48 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Հուշագրի ստորագրում

Սարգսյան–Փաշինյան–Մարուքյան դաշինքը կոչվելու է «Ելք»

PHOTOLURE
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
608 0 0

Խորհրդարանական ընտրություններին միասնական պայքարելու համար հուշագիր ստորագրած կուսակցությունների դաշինքն արդեն անվանում ունի։ Արամ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի դաշինքը կոչվելու է «Ելք»։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների դաշինքը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «ԵԼՔ» անվանումով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Դեկտեմբերի 12-ին կուսակցությունները հուշագիր ստորագրեցին՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին միասնաբար մասնակցելու վերաբերյալ։

Այս պահի դրությամբ դաշինքը ներկայացնում է երեք ուժ, սակայն կողմերը չեն բացառում, որ այն կարող է ընդլայնվել։

 

 

Գլխավոր թեմաներ