00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բարսեղ Թումանյան. «Ալեքսանդրովի համույթի հետ ես էլ կոտրվեցի»

© Sputnik / Asatur YesayantsАнсамбль песни и пляски Российской армии имени А. В. Александрова выступил в Ереване
Ансамбль песни и пляски Российской армии имени А. В. Александрова выступил в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ալեքսանդրովի անվան համույթի մասնակիցների կյանքը խլած ավիաաղետը չի շրջանցել նաև հայկական մշակույթի և արվեստի գործիչներին։ Օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի համար ավիաաղետն անձնական ողբերգություն է դարձել։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Ալեքսանդրովի անվան երգի ու պարի համույթի պատմությունը սկիզբ է առնում XX դարի 20-ականների վերջից։ Համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը միացել է կոլեկտիվին 1983 թվականին։

«Երբ մոտեցավ զորահավաքի ժամանակը, պարզվեց, որ պետք է ծառայեմ Աֆղանստանում։ Հայաստանում ինձ խորհուրդ տվեցին փորձել համալրել համույթի շարքերը, ինչ էլ ես արեցի», — Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Թումանյանը։

Երգչին կոլեկտիվ ընդունեցին առաջին իսկ լսումներից հետո։ Այդ պահից սկսած` նրա կյանքում նոր ժամանակաշրջան սկսվեց` լի շրջագայություններով և ուղևորություններով։ Երկու-երեք տարվա ընթացքում Թումանյանը համույթի հետ եղավ շատ երկրներում (Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ ու Կանադա` չհաշված ԽՍՀՄ-ի բոլոր երկրները)։

Поисково-спасательные работы на месте крушения самолёта Ту-154 Минобороны РФ в Сочи - Sputnik Արմենիա
Սոչիում մահացածների աճյուններով առաջին ինքնաթիռը թռել է Մոսկվա

Դա ծաղկման շրջան էր կոլեկտիվի համար, որի նպատակն էր բարձր արվեստը հասցնել հասարակության լայն զանգվածներին։ Հենց դրա համար էին կոլեկտիվին սիրում և՛ ԽՍՀՄ-ում, և ԽՍՀՄ-ի սահմաններից դուրս։ Համույթի երգացանկում ընդգրկված էր շուրջ 3000 երգ, որոնց թվում նաև հայկական երգեր կային։

Թումանյանը կոլեկտիվում աշխատեց մինչև 1987 թվականը։

«Կանոնակարգով մենք միշտ պետք է զինվորական համազգեստով լինեինք։ Մի անգամ ԱՄՆ-ում, հյուրախաղերի ժամանակ մենք որոշեցինք զբոսնել քաղաքում և խանութ մտնել։ 200 հոգի էինք, բոլորս` զինվորական համազգեստով։ Վաճառողներից մեկը մեզ տեսնելուց հետո կորցրեց խոսելու ունակությունը և ձեռքերը վեր բարձրացրեց», — պատմեց Թումանյանը։

Ամերիկացին կարծել է, թե Կարմիր բանակն օկուպացրել է Միացյալ Նահանգները։

Ալեքսանդրովի անվան համույթը Հայաստանում է եղել ավելի քան 40 տարի առաջ։ Բարսեղ Թումանյանը դեռ տասը տարի առաջ էր ուզում համույթին Երևան բերել, բայց ինչ-ինչ պատճառներով համերգն այդպես էլ չկայացավ։ Ռուսաստանի ամենախոշոր զինվորական գեղարվեստական համույթը քառօրյա համերգներով Հայաստան եկավ 2015 թվականի հոկտեմբերին ։

Ծառայությունից հետո Թումանյանը դուրս եկավ համույթից և սկսեց հարթել համաշխարհային օպերայի բեմեր տանող ուղին։

«Համույթի կորիզը կոտրվեց, ինձ թվում է` ես էլ կոտրվեցի»,- ասաց նա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռը դեկտեմբերի 25-ի առավոտյան ժամը 05:25 —ին դուրս է եկել Ադլերի օդանավակայանից և ուղղվել դեպի Սիրիա։ Երկու րոպե անց օդանավն անհետացել է ռադարի էկրաններից։ Ավելի ուշ ինքնաթիռի բեկորները հայտնաբերել են Սև ծովում, ափից 1.5 կմ հեռավորության վրա։ Օդանավում 92 մարդ է եղել` 84 ուղևոր և անձնակազմի 8 անդամ, բոլորը զոհվել են։ Ուղևորների թվում են եղել նաև Ալեքսանդրովի անվան համույթի 65 անդամները (երգչախմբի գրեթե ողջ կազմը` առանց 3 մենակատարների)։

Ալեքսանդրովի անվան Ռուսական բանակի երգ ու պարի ակադեմիական համույթը, որը երկու անգամ դարձել է Կարմիր դրոշի շքանշանակիր, Ռուսաստանի խոշորագույն զինվորական գեղարվեստական կոլեկտիվն է։ Հիմնադրման օրը համարվում է 1928 թվականի հոկտեմբերը, երբ կոլեկտիվը 12 հոգանոց կազմ առաջին անգամ ելույթ ունեցվ Կարմիր բանակի կենտրոնական տանը։ Արդեն 30-ականների կեսերին համույթի կազմը հասավ 300 հոգու, իսկ նրա հանրաճանաչությունը դուրս եկավ Ռուսաստանի սահմաններից։

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0