13:25 19 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.30
  • GBP626.02
  • EUR558.49
  • RUB7.62
Արմեն Երիցյան

Երիցյանը ստեղծեց հզոր կառույց ու հեռացավ. արտակարգ քաղաքն իրականություն է

© Sputnik / Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
4220

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն իրեն վայել սպայի պես մինչև վերջ պայքարեց ոլորտի ձեռքբերումների համար։ 2016 թվականին ԱԻՆ–ն ունեցավ հաջողություններ, որոնցով հետագա գործընթացների սկիզբը դրվեց։ ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանն ամփոփեց անցնող տարին, որի առանցքում Երիցյան էր։

Գոհար Սարգսյան, Sputnik.

2010 թվականն էր։ Արտակարգ իրավիճակների նախարարությանը մի փոքրիկ հատված էր հատկացված ՀՀ ՊՆ-ի շենքի առաջին հարկում։ Նորանշանակ նախարար Արմեն Երիցյանը նպատակ ուներ ստեղծել հզոր կառույց` նույնքան հզոր շենքում։ Նիկոլայ Գրիգորյանը, որը տարիներ շարունակ եղել է Արմեն Երիցյանի կողքին, հիշում է` այդ երազանքի իրականացմանը քչերն էին հավատում։

«Գնացել էինք Ֆրանսիա։ Այնտեղ տեսանք, թե ֆրանսիացիներն ինչքան էին հարգում իրենց փրկարարներին։ Նախարարին ասացի` երանի մենք էլ ունենանք նման կառույց, մեզ մոտ էլ նրանց պատվին շքերթներ անցկացվեն։ Նախարարը խոստացավ, որ սեպտեմբերի 4-ին կբացվի նախարարության շենքը, իսկ շքերթը կտեսնեմ»,-պատմեց Գրիգորյանը։

Նախարարն իր խոսքը տղամարդու պես պահեց։

«Եկավ Դավթաշեն, կանգնեց ավերակների մեջ և ասաց` այստե՛ղ պետք է նախարարությունը լինի»,-ասաց Նիկոլայ Գրիգորյանը։

Здание МЧС Армении
© Sputnik / Asatur Yesayants
ԱԻՆ–ի շենքը

Նախարարը մշտապես ցանկացել է կառուցել «Արտակարգ քաղաք», վայր որտեղ մի հարկի տակ հավաքված կլինեն աղետներին արձագանքողը, հետևանքներ վերացնողն ու եղանակ կանխատեսողը։ Շուտով կբացվի նաև նախարարության երրորդ մասնաշենքը։ Գրիգորյանը ցավով նշեց, որ նախարարը սերմերը ցանեց, բայց չհասցրեց այն ամբողջական տեսնել։

«Նա եկել էր ոստիկանությունից, այնպես չէ, որ այս ոլորտի ամենագիտակն էր,բայց ես տեսել եմ` ինչպես էր նա սովորում, ինչպես էր հետաքրքրվում։ Կան պրոֆան ղեկավարներ` «ես այսպես եմ ասում, այսպես պետք է լինի»։ Այսպես ասելու համար նա հիմքեր էր ստեղծում»,- պատմեց նա։

Ինչպես նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը, Երիցյանը շատ «ծառեր» է տնկել, որոնք հիմա չեն երևում, բայց վաղը ծիլեր կտան։

Николай Григорян
© Sputnik / Asatur Yesayants
Նիկոլայ Գրիգորյան

Ընթացիկ տարում հանրապետության բոլոր մարզերում ստեղծվեցին ճգնաժամային կառավարման կենտրոններ ու «911» ծառայություններ։

Տարվա լրջագույն ձեռքբերումներից էր միջազգային որոնողափրկարարական կազմակերպության` ԻՆՍԱՐԱԳ-ի անդամ դառնալը։

«Սպիտակի երկրաշարժից հետո շվեդ, ֆրանսիացի և ամերիկացի փրկարարների անմիջական նախաձեռնությամբ ստեղծվեց ԻՆՍԱՐԱԳ-ը` միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խումբը, որը գտնվում է ՄԱԿ-ի մարդասիրական գրասենյակի ենթակայության տակ և ուրբանիզացված տարածքներում որոնողափրկարարական աշխատանքներ է իրականացնում»,-ասաց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալը։

Նա պատմեց, որ այս կառույցի ներքո համախմբված են աշխարհի զարգացած երկրների փրկարար ծառայությունները։ Նրանք բոլորը միանման են հանդերձավորված, տեխնիկապես հագեցած և բոլորը խոսում են անգլերեն։ ԻՆՍԱՐԱԳ-ին անդամագրվելու համար մեր երկրից պահանջվեց ավելի քան 5 տարի։

«Այս տարի ՄԱԿ-ը տարբեր քննարկումների ժամանակ արտակարգ իրավիճակների ոլորտում Հայաստանը դասեց աշխարհի 10 բարձրակարգ երկրների շարքը»,-ասաց Գրիգորյանը։

Ընթացիկ տարվա մեր ձեռքբերումներից էր ճապոնական 6 կառավարման մեքենաները։

«Նախարարի նախաձեռնությամբ մենք ճապոնացիներից 36 նոր մեքենա պետք է ստանանք։ Դա բավականին բարդ գործընթաց է, տրամադրելուց առաջ Ճապոնիայի զարգացման գործակալության աշխատակիցները ստուգում են` ինչ կլիմայական պայմաններ կան, ջրի բաղադրությունը, փողոցների լայնքը, մեքենան ինչ բարձրության վրա կարող է հայտնվել։ Դրանից հետո նոր մեքենաները տրամադրում են»,- ասաց Գրիգորյանը։

2016 թվականին բացվեց հայ-ռուսական մարդասիրական կենտրոնը։ Իսկ ամիսներ անց կբացի նաև Գառնու դիտարանը, որը թույլ կտա գնահատել սեյսմիկ վտանգն ու երկրաշարժի առաջացման ուսումնասիրություններ կատարել։

Открытие армяно-российского центра гуманитарного реагирования
© Sputnik / Asatur Yesayants
Հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի բացման ժամանակ

Արտակարգ իրավիճակների նախարարության տարեկան արդյունքների ամփոփումը միշտ իրականացվում է հունվարի սկզբին, քանի որ դեկտեմբերի վերջին գրանցվում են բավականին մեծ թվային տվյալներ` կապված արձագանքումների, դեպք-պատահարների, դրանց վերլուծությունների հետ։

Սակայն արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի կարգադրությամբ, կատարելով ՀՀ վարչապետի հանձնարարականը, ամփոփումը կատարվում է հիմա։

Ներկայացված թվային տվյալները ցույց են տալիս, որ արտակարգ իրավիճակների նախարարության նկատմամբ վստահությունը միայն աճ է գրանցում։

Նյութի ռուսերեն տարբերակը

Գլխավոր թեմաներ