02:18 16 փետրվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD487.51
  • GBP624.60
  • EUR550.11
  • RUB7.32
ՊՊԾ գնդի տարածքը

«Հաց բերող» Արթուրի հիվանդությունը նվազեցնում է նոր հանցանք կատարելու հավանականությունը

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
«Հաց բերող» Արթուրը (19)
17 0 0

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ «հաց բերող» Արթուր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի — Sputnik. Մի շարք հանցագործությունների կատարմանն օժանդակելու համար մեղադրվող Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

«Հիմք ընդունելով բժշկական կոնսիլիումի եզրակացությամբ Ա. Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդությունը, որը նվազեցնում է նրա կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականությունը, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նույն օրը կայացված որոշման պատճենն ուղարկվել է նախաքննության մարմնին և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին՝ կատարումն ապահովելու նպատակով»,-նշված է գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։

Հուլիսյան դեպքերի ժամանակ Արթուր Սարգսյանը սեփական մեքենայով մտել էր ՊՊԾ տարածք և սնունդ տարել «Սասնա ծռերի» անդամներին, ինչից հետո նա հայտնի դարձավ որպես «հաց բերող» Արթուր:

թեմա:
«Հաց բերող» Արթուրը (19)

Գլխավոր թեմաներ