04:48 20 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.60
  • GBP624.64
  • EUR557.74
  • RUB7.57
ՀՀ նախագահ

ՀՀ նախագահը ճաշել է զինծառայողների հետ

© president
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
5420

ՀՀ նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ այսօր այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի պետական սահմանի պահպանության տեղամաս և մարտական դիրք:

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:

Սահմանին կանգնած զինվորը խաղաղություն է մաղթում
© Sputnik . Ասատուր Եսայանց, Արամ Ներսեսյան

Հանրապետության նախագահը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների և զինվորների` հանձնել նվերներ: Սերժ Սարգսյանը թեյի սեղանի շուրջ զրուցել է խրախուսանքի արժանացած զինծառայողների հետ, ապա Վեհափառ Հայրապետի և զինվորների հետ միասին մոմավառություն կատարել կից տեղադրված խաչքարի մոտ, որից հետո տոնական սեղանի շուրջ մարտական հենակետում ճաշել է զինծառայողների հետ:

Նախագահը շնորհավորել է Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Նախագահը բաժակ է բարձրացրել բոլոր զինվորների, սպաների և նրանց վերադարձին անհամբեր սպասող ծնողների, ընտանիքների անդամների, սիրելիների համար, ում ամեն օր մեր զինծառայողները կարոտով հիշում են և ուժ ստանում նրանց պաշտպանելու մտքից:

«Ուզում եմ, որպեսզի դուք գիտակցեք, մինչև վերջ խորը գիտակցեք, որ նաև ձեզնից է կախված մեր երկրի հետագա բարեկեցությունը: Դուք այստեղ պաշտպանելով հայրենիքը` պետք է ետ վերադառնաք, դառնաք լավագույն մասնագետներ: Դուք պետք է լինեք այն շարժիչ ուժը, որն, ի վերջո, մեզ բերելու, հասցնելու է այն երկրների մակարդակին, որոնց մասին քիչ առաջ խոսում էինք:

Ուզում եմ նաև, որպեսզի դուք հստակ գիտակցեք, որ ձեր հրամանատարները շատ ավելի փորձառու են: Ուզում եմ վստահ լինեք, որ ձեր հրամանատարների ցուցումները` ուղղված ձեր անվտանգությունն ապահովելուն, ձեր կյանքը և նաև սահմանի այն հատվածը, որը ձեզ վստահված է, պաշտպանելուն, անառիկ պահելուն` պարտադիր են կատարելու համար:

Հրամանատարները մեր բանակի ողնաշարն են, և այդ ողնաշարի շուրջ կենտրոնանում, ձգվում են բոլոր մկաներն ու ոսկորները, դառնում մարմին: Մեր այդ մարմինը, ընհանուր առմամբ, առողջ է` մենք ունենք փայլուն հրամանատարներ, և նաև նրանց շնորհիվ է, որ ասում ենք` մեր բանակը մարտունակ է, մեր բանակն ի վիճակի է պաշտպանելու իր սահմանները:

Մեր հրամանատարների, զինվորների և նրանց ընտանիքների կենացը: Այն մարդկանց կենացը, ովքեր ծնել, դաստիարակել են ձեզ և ուղարկել պաշտպանելու իրենց և ուրիշներին: Դուք, այստեղ լինելով, պաշտպանում եք ձեր ծնողներին, մեր քաղաքացիներին, մեր հայրենիքը:

Մենք միշտ ուրիշներից տարբերվել ենք նրանով, որ կարողացել ենք վերածնվել, կարողացել ենք պայքարել, նաև հերոսանալ, մեր սխրանքներով անմահանալ և, ի վերջո, եկել, հասել ենք 21-րդ դար` որպես անկախ պետություն: Մեր տարածաշրջանում բազմաթիվ երկրներ, բազմաթիվ պետություններ են եղել՝ թվով, տարածքներով մեզնից հաճախ ավելին, բայց մնացել են պատմության էջերում: Մենք, շնորհիվ, մեր զինվորների, սպաների, մեր նվիրյալների, եկեղեցու` հասել ենք այսօրվան: Հիմա հերթը մերն է` պահելու, պահպանելու, հաջորդ սերնդին փոխանցելու մեր անկախ պետությունը: Եվ ես շատ ուրախ եմ ու երջանիկ, որ մենք ունենք զինվորներ ու սպաներ, ովքեր դա անում են պատվով:

Ձեր ծնողների կենացը, ձեր քույրերի և եղբայրների կենացը, ովքեր անհամբեր սպասում են ձեզ: Լավ եղեք և առողջ: Խաղաղ ծառայություն ձեզ:
Թող 2017 թվականն իր հետ բերի քիչ կորուստներ և շատ ավելի ուրախ ու երջանիկ պահեր»,-շնորհավորական խոսքում ասել է նախագահ Սարգսյանը:

Նախագահն այցելել է նաև Տավուշի մարզի Ազատամուտ համայնք, հանդիպել այդ համայնքի, ինչպես նաև Այգեհովիտի, Վազաշենի, Դիտավանի բնակիչների ու Իջևանի և Բերդի տարածաշրջանների սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ, շնորհավորել գալիք տոների կապակցությամբ, զրուցել համայնքային խնդիրների և զարգացման ծրագրերի, բնակիչներին հուզող, հետաքրքրող հարցերի շուրջ:

Գլխավոր թեմաներ

  • ՀՀ ԶՈւ զինծառայողներ

    Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ Հայաստանի գերի ընկած քաղաքացի Կարեն Ղազարյանը դիվերսանտ է։ Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնք իբր ապացուցում են այդ փաստը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը բացահայտել է ֆեյքը, իսկ Sputnik Արմենիային հաջողվել է շփվել լուսանկարում պատկերված մարդու հետ։

    336
  • Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տուսկի հետ. Բրյուսել 12 հուլիսի 2018 թ.

    «Թավշյա» հեղափոխության անարյուն լինելը և բռնի ուժի բացակայությունը հիացմունքի արժանացավ թե ՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ–ում. բայց և այնպես՝ արևմուտքից ոչ ոք չի շտապում Հայաստանը ողողել նյութական օգնությամբ և գործարար ներդրումներով։ Դա պարզ է դարձել Փաշինյանի` Բրյուսել կատարած ուղևորությունից հետո, և դա հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը։

    166
  • Ռուբեն Հայրապետյան. ՀՖՖ նախագահ

    Մենք այժմ ֆուտբոլում ականատես ենք լինում բրոունյան շարժման։ Խառնաշփոթ ակումբներում, հակասություններ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի վարքում. կանխատեսում են, որ նրա տեղը կզբաղեցնի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, նա համաձայնում է, բայց ասում՝ կարող է պաշտոնը զիջել Յուրի Ջորկաեֆին։ Փորձենք հասկանալ։

    237