20:21 26 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Գլխավոր դատախազություն

Տավուշի մարզը նոր դատախազ ունի

© Иравабан
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
39 0 0

ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է Տավուշի մարզի նորանշանակ դատախազին:

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Վիկտոր Ժորայի Գրիգորյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության նախարարության մամուլի ծառայությունը։

Գրիգորյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնից:

Արթուր Դավթյանը մարզի իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացրել է մարզի նորանշանակ դատախազին, ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

 

Գլխավոր թեմաներ