20:32 26 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ռուս մոտոհրաձիգները զորավարժություններ են անցկացնում Հայաստանում

Հայաստանի «էքստրեմալ» պայմաններում ռուս մոտոհրաձիգները զորավարժություններ են անցկացնում

© Sputnik/ Александр Кряжев
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
11 0 0

Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի մոտոհրաձիգները սկսել են դաշտային պարապմունքները։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողների անհատական գործնական ուսուցումը «Կամխուտ» և «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում, հաղորդում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Մեկ ամսվա ընթացքում ավելի քան հազար մոտոհրաձիգներ պարապմունքներ կանցկացնեն ծովի մակերևույթից 1,5-ից մինչև 2,5 հազար մետր բարձրության վրա էքստրեմալ պայմաններում:

Պարապմունքները սկսվել են ստորաբաժանումների մարտական պատրաստության պլանային ստուգմամբ, դեպի միավորման զորավարժարաններ 30 և 100 կիլոմետր ռազմերթերով՝ ավտոմայրուղիներով և կտրտված դժվարանցանելի ճանապարհներով:

Պարապմունքների անցկացման շրջաններ առաջշարժման ընթացքում ստորաբաժանումները յուրացրել են պայմանական հակառակորդի դիմագրավման և տեղանքի բարդ սառցակալած և ժայռոտ հատվածների հաղթահարման հիմունքները: Մոտոհրաձգային ստորաբաժանումների ուսուցման ընթացքում հատուկ ուշադրություն Է դարձվում զինծառայողների գործողություններին օրվա ցերեկային և գիշերային ժամերին կրակային, մարտավարական, բժշկական, հատուկ պատրաստման և մարտական մեքենաների վարման պարապմունքներում:

Գլխավոր թեմաներ