17:28 19 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Վիգեն Սարգսյան

Միայն պաշտպանված քաղաքացին կկարողանա արդյունավետ պաշտպանել իր երկիրը

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
31 0 0

ՀՀ պաշտպանության նախարարությունում հունվարի 10-ին ամփոփվել են Զինված ուժերում Մարդու իրավունքների օրվան նվիրված միամսյակի արդյունքները:

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, կարևորելով Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցը, շեշտել է, որ պաշտպանական գերատեսչության կարևորագույն գործառույթներից մեկն էլ քաղաքացիական, ժողովրդավարական վերահսկողությունն է զինված ուժերի նկատմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Այս առումով նախարարն ընդգծել է պաշտպանական գերատեսչության համագործակցությունը հատկապես Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ՝ շեշտելով որ համատեղ աշխատանքը տալիս է իր արդյունքը:

Վիգեն Սարգսյանը կարևորել է ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի աշխատանքը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի ստեղծումը:

«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը երկու հատկություն ունի, առաջինը՝ սիստեմատիկ խախտումների միջավայրի փոփոխությունն է, որ կրկնվող խախտումներ չլինեն և երկրորդը՝ քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանի հետ աշխատելով վճռական ենք՝ ստանալու տեղեկատվություն առանձին դեպքերի մասին և հետամուտ լինելու այդ խնդիրների լուծման հարցում: Առաջին շահագրգիռ մարմինը Պաշտպանության նախարարությունն է, որ քաղաքացին Զինված ուժերում իրեն զգա ամուր և պաշտպանված, քանի որ միայն այդ դեպքում կարող է արդյունավետ պաշտպանել իր երկիրը»,-նշել է Վիգեն Սարգսյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ, բարձր գնահատելով փորձագիտական խորհրդի դերակատարությունը, շեշտել է, որ ոլորտը յուրահատուկ է և պահանջում է մասնագիտական սկզբունքներին համապատասխան աշխատանք:

Հանդիպման ընթացքում ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանը ներկայացրել է Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքները, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության արդյունքները:

Գլխավոր թեմաներ