ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Այսուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09.00-ից երեկոյան 18.00-ն 1-28 անվճար հեռախոսահամարով քաղաքացիները կարող են ներկայացնել զինված ուժերին վերաբերող իրենց խնդիրները:
Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայություն։
Շուտով քաղաքացիները հնարավորություն կունենան նաև ոչ աշխատանքային ժամերին 1-28 հեռախոսահամարին անվճար հեռախոսազանգի միջոցով փոխանցել հաղորդագրություն և հետադարձ կապի համար կոնտակտային տվյալներ: