06:15 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ձյուն

Ձյուն, մառախուղ. առայժմ այլ ակնկալիք չունենանք

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
21 0 0

Հանրապետության տարածքում հունվարի 12-ին և 14-16-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 13-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն:

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ, հայտնում է ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում հունվարի 12-ին, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-ին սպասվում է թույլ ձյուն, գիշերը և առավոտյան` մառախուղ:

Երևանի հունվարի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 11.50C (1981 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ —22.70C (2008 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ —3.10C։

Գլխավոր թեմաներ