13:40 19 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.30
  • GBP626.02
  • EUR558.49
  • RUB7.62
Բյուջե

Պետական բյուջեի շահաբաժիններն ավելացվում են

PHOTOLURE
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
23 0 0

Վարչապետ Կարեն Կարապետյանը պետական գույքի կառավարման պետին հանձնարարեց ներկայացնել առաջարկություններ առևտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում կոնկրետ միջոցառումներ կիրառելու մասին։

Երևան, 12 հունվարի-Sputnik. Վարչապետը նպատակ ունի այս տարի պետական բյուջե մուտքագրվող շահաբաժիններն էականորեն ավելացնել։

«Եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ պետական գույքի վարձակալության գործընթացի արդյունավետության բարձրացման վերաբերյալ` նպատակ ունենալով վարձակալությունից պետական բյուջեի էական ավելացում և ծառայությունների մատուցման որակի բարելավում»,- ասաց վարչապետը։

Իսկ երկշաբաթյա ժամկետում նա հանձնարարեց կառավարության աշխատակազմին ներկայացնել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի, բաժնեմասերի մասնավորեցման, պետական գույքի օտարման ցանկը։

Գլխավոր թեմաներ