06:57 16 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD481.17
  • GBP631.92
  • EUR559.84
  • RUB7.73
Երկաթուղի

Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության տնօրինությունը կլուծարվի

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
72 0 0

Կառավարությունը որոշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարել։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Հայաստան-Իրան երկաթուղին կառուցելու համար ստեղծված «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն գործում էր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանն առընթեր։

«Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն, բացի հարավային երկաթուղու երկաթուղային գծերի նախագծման և կառուցման նկատմամբ վերահսկողությունից չունի այլ գործառույթներ»,- ասված է հիմնավորման մեջ։

Այժմ կոնցեսիոներ «Ռասիա ՖԶԷ» ընկերության հետ բանակցություններն անորոշ ժամանակով ձգձգվում են։

Կառավարության որոշմամբ` աշխատանքից ազատվում է 13 աշխատակից։

Գլխավոր թեմաներ