04:13 23 փետրվարի 2017
Ուղիղ եթեր
Արդյունաբերություն

Կարայան. արդյունաբերության և արտահանման լուրջ աճ կունենանք

© Sputnik/ Александр Кряжев
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
49 0 0

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը կառավարության նիստից հետո ներկայացրեց այն անելիքները, որ նախապատրաստում են 2017 թվականի համար։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի-Sputnik. Սուրեն Կարայանը խոստացավ` արտահանման աճի տեմպերն առնվազն կպահպանվեն, բայց զուգահեռ կմտածեն դրանք գերազանցելու ուղղությամբ։

«Դա կունենանք մեր ներդրումների շնորհիվ։ Նախապատրաստել ենք դաշտը և ակնկալում ենք, որ 2017 թվականին կունենանք տնտեսական աճի ու տնտեսական ակտիվության բոլոր ցուցանիշները, այդ թվում` արդյունաբերության և արտահանման լուրջ աճ կունենանք»,- ասաց Կարայանը։

Նա հիշեցրեց, որ 2016-ին վերանայեցին տնտեսական զարգացման մոդելը։ Ելնելով փոքր պետության առանձնահատկություններից, շեշտը դնում են տնտեսության զարգացման վրա՝ արտահանման հաշվին։