01:53 21 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Վահան Մարտիրոսյան

Իրան–Հայաստան երկաթգծի նախագիծն ավարտին չի մոտենում

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
64 0 0

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո հայտնեց, թե ինչու է երկարաձգվում Իրան–Հայաստան երկաթուղու հարցը։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Այն, որ ՀՀ կառավարությունը որոշեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարել, չի նշանակում, որ կասեցվում է Իրան-Հայաստան երկաթուղու նախագծի մշակումը։

«Բոլորս էլ հասկանում ենք, որ սա բարդ ծրագիր է, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ։ Բոլոր ներդրողների հետ առանձին քննարկում ենք։ Ծրագիրը կառավարության հսկողության տակ է»,-ասաց նախարար Վահան Մարտիրոսյանը։

Լրագրողների հարցին ի պատասխան նա հայտնեց, որ երկաթուղու նախագծի վերջնական տարբերակը չկա։ Այն դիտարկմանը, որ ավելի քան 8 տարի խոսվում է այս ծրագրի մասին, իսկ նախագիծը ավարտուն տեսք էլ չունի, նախարարն ասաց, որ դրա համար ժամանակ է պահանջվում։ Իսկ երբ օրը հասնի, շինարարական նոր ընկերության համար մրցույթ կհայտարարվի։

ՀՀ կառավարությունը 2014թ.-ի օգոստոսի 7-ին հավանություն է տվել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախնական ծրագրին։

Նախագծի արժեքը գնահատվում է 3,5 մլրդ դոլար։ Երկաթուղու երկարությունը կկազմի 300 կիլոմետր։ Երկաթուղու ենթակառուցվածքում կներառվեն 19,4 կիլոմետր երկարությամբ 64 կամուրջներ, 102,3 կիլոմետր երկարության 60 թունելներ և 27 կայաններ։

Սպասվում էր, որ շինարարությունը կավարտվի 2022թ.-ին, բեռնափոխադրումների ծավալը կկազմի տարեկան 25 միլիոն տոննա։ Երկաթուղու նախագիծը մշակել է Չինաստանի շինարարության և հաղորդակցությունների միջազգային ընկերությունը (CCCC International)։ Նախագծով հետաքրքրվում են չինական բանկերը, որոնք պատրաստակամություն են հայտնել ֆինանսավորել ծրագրի 60 տոկոսը։

Գլխավոր թեմաներ