10:36 23 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.13
  • GBP630.63
  • EUR556.80
  • RUB7.41
Գինի

Հայկական գինին ինչու՞ պահանջված չէ ԵՏՄ–ում

© Veralline
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
7410

Հայկական գինին ռուսական շուկայում զիջում է վրացականին, բայց` ոչ որակով։ Եվ դա իր պատճառներն ունի։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հայաստանում գինու արտադրության ծավալները, 2016 թվականի տվյալների համաձայն, աճել են 30%-ով` տարեկան կազմելով ավելի քան 6 մլն շիշ, որից չորս միլիոնը խաղողի գինին է, երկու միլիոնը` մրգային։

Սակայն Հայաստանը դեռ չի կարողանում էժան, բայց միևնույն ժամանակ որակյալ գինի արտադրել, որը կարող է մրցել ԵՏՄ շուկայում նմանատիպ արտադրանքի այլ մատակարարների հետ։ Օրինակ` Վրաստանը Ռուսաստան մատակարարում է մինչև 30 մլն շիշ գինի, իսկ Հայաստանը` ընդամենը երկու միլիոն։

«ԵՏՄ-ն էժան արտադրանքի շուկա է, իսկ Հայաստանը դեռ չունի անհրաժեշտ ռեսուրսներ, որպեսզի էժան գինի արտադրի, հենց այդ պատճառով էլ մենք չենք կարող հավասարի-հավասարի պես մրցել վրացական, ադրբեջանական, մոլդովական և ռուսական գինու հետ», — լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

Հայաստանը գինու մատակարարման հարցում կկարողանա մրցել այն դեպքում, եթե գինու մեկ շշի ինքնարժեքը կկազմի 1-1.5 դոլար։

Հայաստանը գինեգործության հնագույն կենտրոններից է։ Արենի գյուղի մերձակայքում հայտնաբերվել են աշխարհում առաջին գինեգործության հետքերը, որոնք վկայում են, որ գինին այստեղ արտադրվել է ավելի քան չորս հազար տարի առաջ։

Երկիրը գինեգործության կենտրոնի կարգավիճակը կորցրեց XIX դարի սկզբին, երբ դարձավ Ռուսական կայսրության լավագույն խաղողի օղի արտադրողներից մեկը։

Նույն ժամանակաշրջանում Վրաստանում սկսվեց գինու արտադրության ակտիվ փուլը։ Ցարական կառավարության որոշմամբ, Վրաստանում սկսեցին գինեգործության առաջատար տեխնոլոգիաներ կիրառել, իսկ Հայաստանում` կոնյակի արտադրության։ Այն ժամանակ համարվում էր, որ գինուց կոնյակ մեկ քայլ է, և Հայաստանը կոնյակի հրաշալի արտադրող կդառնա։ XIX դարի վերջին` 1880-1890 թվականներին, հայերն օղու արտադրողներից վերածվեցին կոնյակի արտադրության վարպետներ։

Հայերը լավ գինեգործների համբավ ունեին դեռ Ուրարտական թագավորության ժամանակաշրջանում։ Այդ են վկայում ասորական բազմաթիվ աղբյուրները։ Ուրարտուի թագավորների թողած սեպագիր արձանագրությունների համաձայն, գինին պատրաստվում էր Խալդ աստծու պատվին, իսկ խաղողի աճեցումը սխրանքի էր հավասար։ Հայկական գինեգործության մասին գրել են նաև հայտնի պատմիչներ Հերոդոտոսը, Ստրաբոնը և Քսենոֆոնը։

Օրինակ` Հերոդոտոսը գրում էր, որ հայերը գինի էին արտահանում Բաբելոն։ Իսկ գինեգործության մշակույթը Վրաստանում, Պարսկաստանում, Միջագետքում, Եգիպտոսում, Հունաստանում և Հռոմում տարածվել է հենց Հայկական լեռնաշխարհից։

Գլխավոր թեմաներ