00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեզ մոտ պետպատվերը սպառվել է. ինչպե՞ս է վերջ տրվելու կարծրացած պատասխանին

© Из личного архива Ц.ВарданянЦахик Варданян
Цахик Варданян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս տարի պետական բյուջեից առողջապահության նախարարությանը տրվող ֆինանսավորումը նվազել է ավելի քան 2 միլիարդ 378 միլիոն դրամով։ Իսկ պետպատվերի համար հատկացվող գումարը նվազել է 692 միլիոնով։ Նվազմանը զուգահեռ և վարչապետի հանձնարարականով մեխանիզմներ են մշակվում պետպատվերի ծավալները վերահսկելու ուղղությամբ։

Գոհար Սարգսյան, Sputnik

Մի քանի ամիս առաջ երևանյան հասցեներից մեկից զանգահարում են 1-03 ու ներկայացնում, որ 79-ամյա պապիկն իրեն լավ չի զգում, «սիրտը լավ չէ»։ Շտապ տեղափոխում են հիվանդանոցներից մեկը։ Համապատասխան ստուգումներից հետո հանկարծ հայտնում են, որ նա կարող է պետպատվերով վիրահատվել։ Սա այն դեպքում, երբ սկզբում ասել են, որ հիվանդը որևէ չափանիշով չէր տեղավորվում պետպատվերի շրջանակում։

Заседание правительства Армении - Sputnik Արմենիա
Վարչապետ. Բուժհիմնարկները չպետք է անաշխատունակության կեղծ հիվանդաթերթիկներ տան

«Մեզնից ստորագրություն վերցրին, որ պետպատվերով վիրահատվի, հետո հայտնեցին, որ անոթները խցանված չեն ու սրտի ստենտավորում անհրաժեշտ չէ։ Իսկ երբ պապիկը մահացավ, ստորագրությունը չեղյալ չհամարեցին»,-պատմեց ընտանիքի անդամներից մեկը։

ՀՀ ԱՆ աշխատակազմի բուժօգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նախ նշեց, որ տվյալ դեպքին ծանոթ չէ, սակայն մանրամասներին ծանոթանալիս ենթադրություններ արեց. եթե 24-48 ժամվա ընթացքում մարդու կենսական ֆունկցիաներին վտանգ սպառնացող ախտորոշում է արվում, ապա անհրաժեշտ հետազոտությունները կատարվում են պետության հաշվին՝ պետպատվերի շրջանակում։ Սա արվում է անկախ այն հանգամանքից` հիվանդին պետպատվեր հասնում է, թե ոչ։

«Այս դեպքում որևէ նշանակություն չունի` պետպատվերի ամսական սահմանված չափը սպառվել է, սահմանափակվել է, բաժանմունքում ունենք հերթագրումներ, պետք է ընդունվի ստացիոնար, անգամ եթե հարազատի գրպանում գումար չկա»,-ասաց նա։

Университетская поликлиника имени Гераци - Sputnik Արմենիա
Առաջնային բուժօգնության օղակը՝ որպես թիրախ

Որպեսզի նման դեպքերում վերանան կասկածները` դա պետպատվերի չարաշահում է, թե ոչ, առողջապահության նախարարությունը վերահսկող մեխանիզմներ է մշակում։
Դեռևս 2016 թվականի դեկտեմբերին առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտնեց, որ պետպատվերի կարգավորման համար ներդրվելու է էլեկտրոնային համակարգ, այսինքն` օնլայն տարբերակով կարելի է հետևել հիվանդանոցին հատկացվող գումարների տնօրինմանը և պետպատվերի սպառմանը։

Նախարարը խոստովանեց, որ մինչ օրս տարբեր բուժհաստատությունների գումարներ են տրվել, ստացվել են կատարողականներ, բայց հայտնի չի եղել` տվյալ հիվանդը տվյալ հիվանդանոցում եղել է, թե ոչ, արդյո՞ք նա ստացել է նշված օգնությունը և այլն։
Ծաղիկ Վարդանյանը ևս չհերքեց, որ ոլորտում առկա են կոռուպցիոն ռիսկեր։

«Մենք նաև հակակոռուպցիոն մեծ ծրագիր ենք մշակում, այն առաջին փուլում է, մի քանի ամիս է, ինչ աշխատում ենք կոռուպցիան առողջապահական համակարգում հնարավորինս նվազեցնելու ուղղությամբ»,- ասաց Վարդանյանը։

Նա տեղեկացրեց, որ նոր ներդրովող էլեկտրոնային համակարգի միջոցով կոռուպցիոն ռիսկերը չեն վերանա, բայց զգալիորեն կնվազեն։ Իսկ վերացման համար կարևորեց շարունակական քայլերը։

Այս պահին համակարգը շահագործելու համար պատրաստում են համապատասխան մասնագետների։ Էլեկտրոնային համակարգը ներդնելիս լուրջ պատրաստություններ են պետք։
Տեղեկացնենք, որ պետպատվերի թեման մտահոգել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանին։ Իր 100 օրվա ամփոփիչ ասուլիսում նա առանձնացրեց այս թեման` խոստանալով անհրաժեշտ մեխանիզմներ կիրառել։

Նպատակ կա վերացնել բուժհաստատություններում հաճախակի ասվող արտահայտությունը` «մեզ մոտ պետպատվերը սպառվել է»։

Русская версия

Լրահոս
0