00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անդրե. Ուզում եմ գա մի սերունդ, որը եթերից կմաքրի մոլախոտը

© Sputnik / Asatur YesayantsАндре в гостях у радио Sputnik Армения
Андре в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում երգիչ Անդրեն խոսել է ժամանակակից շոու բիզնեսի մասին ունեցած պատկերացումների մասին: Նա խոստովանել է, որ աջակցում է նոր տաղանդավոր սերնդին, որպեսզի նրանք գան ու մաքրեն եթերը մոլախոտերից: Զրույցը վարել է Աննա Վարդանյանը:

-Վերջին շրջանում, կարծես, այնքան էլ հաճախ չեք երևում եթերում: Ո՞ւր է Անդրեն:

Իր տեղում է՝ բեմերում, նախագծերում, երգերում, վերջին 1 տարում ավելի շատ՝ ԱՄՆ-ում, որտեղ ես սկսեցի իմ նոր նախագիծը: Ամեն անգամ Սփյուռքից շատ մասնակիցներ ենք ունենում Skype-ով, բայց քանի որ ֆինանսական պատճառով շատերը չեն կարողանում գալ Հայաստան ու մնալ այստեղ 8 ամիս, ես որոշեցի իմ «Անդրենալին» նախագիծը սկսել բազմամիլիոնանոց Կալիֆոռնիայից: Առաջին սեզոնն արդեն ավարտեցինք, նախագիծը բավական մեծ հաջողություն ունեցավ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հայաստանում: Շատ տաղանդավոր երիտասարդներ էին մասնակցում: Առաջին փուլում 16 և բարձր տարիքի 165 մարդ մասնակցեց, որից 40-ն անցան երկրորդ փուլ: Արդեն եզրափակիչ փուլում 40-ից ընտրվեցին 8-ը, որոնք տարբեր ոճերում էին կատարում:

-Դա՞ է պատճառը, որ խոսակցություններ են պտտվում, թե Անդրեն մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում:

Արդեն 13 տարի է, որ կապս այդ երկրի հետ ավելի սերտ է, որովհետև այնտեղ ավելի շատ համերգներ եմ ունենում, քան Հայաստանում. այնտեղ կազմակերպիչներն ավելի ակտիվ են: Բայց ԱՄՆ-ում չեմ բնակվում, ընտանիքս այստեղ է, ծնողներս, քույրս՝ ամուսնու հետ, այստեղ են:

-Շոու բիզնեսն այսօր շատ պասիվ է: Այն երգիչները, որոնք ժամանակին շատ ակտիվ էին, այսօր չեն երևում:

Այսօր ալբոմներ թողարկելն այլևս մոդայիկ չէ: Մենք սինգլներ ենք թողարկում: Այս տարի ես 3 սինգլ թողարկեցի: Ապրիլյան պատերազմի ընթացքում երգեցի «Ես չեմ ուզում պատերազմ լինի» երգը, հետո Սիրուշոյի և Ավետի՝ ինձ համար գրած երգն ու «Իմ հայելին ես» երգը, որը նաև տեսահոլովակ ունի: Ակտիվությունը չի պակասել, ուղղակի ինչ-որ բան այսօր փոխվել է: Նույն տեսահոլովակները թողարկվում են՝ տարեկան 1-2-ը, նոր երգեր են թողարկվում: Ես ինքս էլ որևէ մեկին չեմ հետևում, չգիտեմ՝ ով ինչով է զբաղված:

-Այնպիսի տպավորություն է, որ բոլորդ անհավես եք դարձել: Կա՞ նման բան:

Չէ՛, անհավես լինեի`չէի ստեղծի նախագիծը: Ես անընդհատ ինչ-որ բան եմ ստեղծում: Այսօր շատ ուրախ եմ, որ իմ տարիների փորձը նաև երիտասարդ սերնդին փոխանցելու հնարավորություն ունեմ, ինչը շատ կարևոր է ինձ համար: Շատերը գուցե խանդով վերաբերվեն նոր սերնդին, իսկ ես մեծ սիրով եմ վերաբերվում, ուզում եմ՝ գա մի նոր սերունդ, որը մոլախոտը կմաքրի հեռուստաեթերից։

- Իսկ որտեղի՞ց են գոյանում Անդրեի միջոցները:

Ես համերգներ ունեմ, ամսվա ընթացքում՝ առնվազն 3-4 համերգ: Այն ժամանակ մենք ստեղծագործում էինք ոչ թե ինչ-որ բանի համար, այլ ուղղակի ստեղծագործելու: Օրինակ, երբ ես «Հորովել» կամ «Գեթ մի գիշեր» ստեղծագործությունները երգել եմ, չեմ մտածել, որ այդ կատարումից հետո ինչ-որ բան պիտի լինի: Չունեինք հաշվակներ, որովհետև, երբ ինչ-որ բան հաշվարկով ես անում, ստեղծագործականը վերանում է:

Այն ժամանակ երգիչները վաստակում էին ոչ միայն կորպորատիվներում, այլ, օրինակ, ինձ հովանավորում էր ժողովուրդը՝ գնելով իմ համերգի բոլոր տոմսերը: Ժամանակները փոխվել են: Այսօր յուրաքանչյուրը կարող է համացանցից ներբեռնել իր ուզած երգչի երգը, ունենալ նրա ցանկացած նկարը: Այսօր, եթե դու ցանկանում ես ինչ-որ ինֆորմացիա հայտնել, այլևս չես սպասում, որ հեռուստատեսությունը գա, նկարի, դու ուղղակի կարող ես այն դնել քո բլոգում:

-Ոճային առումով մեծ փոփոխություն ունես, հիմա Անդրեն ավելի «հանգիստ» է, քան նախկինում: Ի՞նչն է պատճառը:

Երևի ավելի հասուն տարիքում այլ կերպ ես սկսում մտածել: Ես ինչ-որ բան չեմ անում ՝ նախապես մտածելով դրա արձագանքի մասին: Այսինքն՝ եթե ես ցանկանամ սափրվել, չեմ մտածի՝ բա որ քննադատության արժանանա՞մ: Ես կտխրեմ այն օրը, երբ չքննադատեն, չքննարկեն ինձ: Քանի դեռ քննարկում են քեզ, ուրեմն հետաքրքիր ես: Սերն ու ատելությունը ինձ համար, որպես արտիստի, այսօր հավասար զգացմունքներ են, որովհետև սերն էլ, ատելությունն էլ քեզ պահում են այնտեղ, որտեղ դու կաս:

Русская версия

Լրահոս
0