00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
13:07
14 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ եկեղեցուն քաղաքական դաշտ ներքաշեն, կամ՝ ոչ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
14:21
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լարսի այլընտրանք Հարավային Օսեթիան քննարկման կիզակետում է

Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը կառավարության նիստի ընթացքում Վերին Լարսին այլընտրանք գտնելու վերաբերյալ հանձնարարական տվեց։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց Լարսին այլընտրանք գտնելու համար բանակցություններ վարել Ռուսաստանի և Վրաստանի պատկան մարմինների հետ։

Заснеженный Ереван - Sputnik Արմենիա
Ճանապարհները փակ են ու դժվարանցանելի. Ձյունը շարունակում է տեղալ

«Հաշվի առնելով` Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհահատվածում եղանակային պայմաններով պայմանավորված թողունակության սահմանափակումները` ռուսական և վրացական կողմերի հետ քննարկել և մինչև մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ առաջարկ»,- ասաց վարչապետը։

Կառավարության նիստից հետո էլ Հայաստանի գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ կառավարության օրակարգում մշտապես կա ԵՏՄ-ի հետ կապվող միակ ճանապարհին այլընտրանք գտնելու կամ ճանապարհի տեխնիկական թողունակությունը զարգացնելու, սահմանային կետերի հերթերի կուտակման խնդիրները լուծելու հարցը։

«Այլընտրանքային տարբերակ է Հարավային Օսեթիան, նաև Վրաստանի կառավարության կողմից հաստատված ծրագիրը՝ թունելներ և նոր կամուրջներ կառուցելու վերաբերյալ: Շատ կարևոր է, որ Ռուսաստանի Դաշնությունը, Վրաստանը և Հայաստանը մշտապես քննարկում են հարցը, քանի որ գնալով ապրանքաշրջանառությունն աճում է»,-ասաց նա։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիանեի նախարար Վահան Մարտիրոսյանն էլ հայտնեց, որ իրենց ծրագրերը միայն Հարավային Օսեթիային չեն վերաբերում։

Բեռնափոխադրումների ապահովությունը կազմակերպելու համար, նրա խոսքով, տարբերակներ են քննարկում նաև երկաթուղով կամ օդային ճանապարհով իրականացնելու ուղղությամբ։

«Իսկ Հարավային Օսեթիայի վերաբերյալ մենք բանակցում ենք Վրաստանի ու Ռուսաստանի հետ, աշխատում եք այնպես անել, որ նրանք այս հարցում համաձայնության գան»,- ասաց նախարարը։

Քանի որ Մարտիրոսյանը միայն այսօր կոնկրետ հանձնարարական ստացավ, առաջարկեց այս թեմաներով խոսել ավելի ուշ, երբ գործնական քայլեր կարվեն։

Լրահոս
0