00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամուլսարից Ջերմուկ ու Սևան. բնապահպանները պահանջում են մեկ անգամ էլ մտածել

© Sputnik / Asatur YesayantsОзеро Севан зимой
Озеро Севан зимой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամուլսարի հանքը կարող է թունավորել ոչ միայն Ջերմուկի ու Սևանի, այլև ողջ տարածաշրջանի քաղցրահամ ջրերը: Հայ բնապահպանները պահանջում են մինչ հանքի շահագործումը ևս մեկ անգամ ուսումնասիրել դրա բոլոր հնարավոր վտանգները:

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Բնապահպաններն ահազանգում են՝ Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի վտանգները թերի են գնահատված, բացառված չէ, որ հանքի շահագործումը կարող է հանգեցնել Ջերմուկի և Սևանի ջրերի` քիմիական նյութերով աղտոտմանը:

Рудники золота - Sputnik Արմենիա
30 մլն դոլար՝ թունավոր ջրի դիմաց

Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սեյրան Մինասյանը Civil Voice բնապահպանական կազմակերպության պատվերով ուսումնասիրել է Ամուլսարի հանքարդյունաբերող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը (ՇՄԱԳ) և հայտնաբերել մի շարք թերություններ:

«Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները Սևանի ջրահավաք ավազանի մասն են կազմում: Իսկ հանքավայրը և շահագործման նախատեսված տեղամասը շատ մոտ են Ջերմուկի հանքային ջրերի հանքավայրին: Անգլիայում հանքարդյունաբերողի կողմից կատարվել են իզոտոպային հարաբերությունների հետազոտություններ, դրանց արդյունքների հիման վրա եզրակացություն է տրվել, որ Ջերմուկի և Ամուլսարի ջրերի միջև կապ չկա, և ազդեցություն չի առաջանա»,- ասում է Սեյրան Մինասյանը՝ հավելելով, որ ծրագրի հեղինակները նման եզրակացության են հանգել միայն մեկ հետազոտության տվյալներով՝ առանց գիտական հիմնավորման:

© Sputnik / Nelli Danielyan Կարինե Դանիելյանն ու Սեյրան Մինասյանը
Карине Даниелян  - Sputnik Արմենիա
Կարինե Դանիելյանն ու Սեյրան Մինասյանը

Բնապահպան Կարինե Դանիելյանը, որը Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի անդամ է, հստակ հիշում է, որ Ամուլսարի ծրագրի քննարկման արդյունքում հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել և զարմացած է, թե ինչպես է այն հետագայում դրականի փոխվել:

Նա այս հարցն ուղղել է նաև պատկան կառույցներին, բայց պատասխան չի ստացել:

Փորձագետների դիտարկմամբ, թերի է իրականացվել նաև բուսական աշխարհի վրա հանքի շահագործման ընթացքում կիրառվող քիմիական նյութերի ազդեցության գնահատականը: Մինչդեռ փորձագետները չեն բացառում, որ դրանք կարող են հանգեցնել բերքի այնպիսի անկման, որը կարող է չեզոքացնել հանքի շահագործումից տեղի բնակչության սոցիալ-տնտեսական առաջընթացի դրական սպասումները: Այս տեսանկյունից, բնապահպան Կարինե Դանիելյանի դիտարկմամբ, կառավարության որդեգրած զարգացման ուղիներն իրար հակասում են:

«Մի կողմից ասում են՝ մաքուր գյուղատնտեսություն ենք զարգացնում, էկոտուրիզմ ենք զարգացնում, մյուս կողմից՝ պոչամբարներով ենք ծածկում երկիրը: Այսօր արդեն ՀՀ-ի տարածքում 21 պոչամբար ունենք: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր գյուղատնտեսական ապրանքները գրեթե 100%-ով հագեցած են ծանր մետաղներով կամ այլ նյութերով»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանն էլ, վկայակոչելով գիտական աղբյուրները, հայտնեց, որ հանքի ազդեցության գոտում առկա են Կարմիր գրքում հաշվառված կենդանիներ ու բույսեր: Ապա մեջբերելով ՀՀ Կենդանական աշխարհի մասին ՀՀ օրենքի համապատասխան դրույթը՝ հայտարարեց, որ հանքի շահագործումը հակասում է ՀՀ օրենսդրությանը:

Акция протеста против эксплуатации золотых рудников Амулсара в Джермуке - Sputnik Արմենիա
Ամուլսարի ծրագիրը կկործանի Ջերմուկը

Այսօր կազմակերպված քննարկմանը ներկայացված փաստարկներն ու առաջարկությունները բնապահպանները վերջին տարիներին պարբերաբար ներկայացրել են նաև հանքարդյունաբերողին ու պետական կառույցներին: Բայց, ինչպես Սեյրան Մինասյանն ասաց, դրանք, որպես կանոն, արհամարհվել են:

«Փաստորեն եկել, մի փուլի ենք հասել, որ այդ առաջարկությունները մեծ մասամբ արհամարհված են, և կազմակերպությունը պատրաստվում է սկսել հանքի շահագործումը»,- նշում է փորձագետը՝ համոզմունք հայտնելով, որ ժամանակն է ավելի եռանդով զբաղվել հանքշահագործման նախապատրաստական աշխատանքները դադարեցնելու խնդրով՝ մինչև բոլոր անհրաժեշտ հետազոտությունների անցկացումը:

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը, որն արդեն շուրջ 6 տարի պայքարում է Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի դեմ, պետական մարմինների ու հանքշահագործող ընկերության դիրքորոշման փոփոխության հետ հույս չի կապում:

© Sputnik / Nelli Danielyan Լևոն Գալստյան
Левон Галстян  - Sputnik Արմենիա
Լևոն Գալստյան

Նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանն առաջարկում է պայքարի սեփական ուղին:

«Դա կլինի իրական վտանգը ներկայացնելով, իրական փաստերը ներկայացնելով և ֆինանսական աջակցություն ներկայացնող բանկերի, կազմակերպությունների, ինվեստիցիոն ֆոնդերի վրա ազդեցություն գործելով, որպեսզի իրենք հասկանան, որ վտանգվում է մի տարածաշրջանի քաղցրահամ ջրերի պաշարները»,- ասաց նա:

Որպես խնդրի լուծման առաջին քայլ բնապահպաններն առաջարկում են կասեցնել հանքշահագործման նախապատրաստական աշխատանքները և կատարել համատեղ նոր հետազոտություն՝ հայ մասնագետների, բնապահպանական ՀԿ-ների և պետական մարմինների մասնակցությամբ:

Русская версия

Լրահոս
0