00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայի համար նոր պաշտոն Պեկինում

© Sputnik / Asatur YesayantsФлаги Армении и Китая
Флаги Армении и Китая - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջիկայում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաքում հայ պաշտոնյայի համար նոր, խոստումնալից հաստիք կստեղծվի: Որոշման նախագիծը վաղը կներկայացվի կառավարության հաստատմանը:

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Կառավարությունը վաղվա նիստում կքննարկի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք ստեղծելու մասին որոշման նախագիծը:

Նոր պաշտոնը ենթադրում է լրացուցիչ 41.8 մլն դրամի ծախս ՀՀ 2017թ-ի բյուջեի համար: Ըստ նախագծի` հենց այսքան է հատկացվել ընթացիկ տարում ՉԺՀ-ում ՀՀ առևտրական կցորդի համար:

Այլ կերպ ասած, Պեկինում ՀՀ դիվանագիտական կորպուսում ևս մեկ պաշտոնյա ունենալու հաճույքը Հայաստանի հարկատուների գրպանին ամսական կարժենա ավելի քան 4 մլն դրամ:

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդների և առևտրական ներկայացուցչությունների կանոնադրությունը հաստատելու մասին» 2004թ-ին ընդունված կառավարության որոշմամբ, առևտրային կցորդը ստանում է դիվանագիտական ներկայացուցչության խորհրդականին հավասար աշխատավարձ և ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցում, նրան տրամադրվում է հավելավճար՝ բնակարանի վարձակալության, գրասենյակային, կապի, տրանսպորտի և այլ ծախսերի համար:

Հիշեցնենք, որ 2015 թվականին ՀՀ նախագահի` Չինաստան կատարած պետական այցի ընթացքում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել ընդլայնել և ամրապնդել հայ-չինական փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունը և բարենպաստ պայմաններ ստեղծել ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիաների և կապիտալի ներմուծման համար։

Առևտրաշրջանառությունը Չինաստանի և Հայաստանի միջև 2015 թվականին կազմել է 330 մլն ԱՄՆ դոլար, ինչը 13.9 %-ով ավել է 2014թ-ի նույն ցուցանիշից:

Լրահոս
0