15:49 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Ծաղկաձորի ճոպանուղին

Ծաղկաձորի ճոպանուղին շահագործվում է անվտանգության պահանջների խախտումներով

© Sputnik / Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
137 0 0

Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը զգուշացնում է, որ Ծաղկաձորի ճոպանուղին շահագործվում է տեխնիկական անվտանգության օրենսդրության պահանջների կոպտագույն խախտումներով։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը հայտարարություն է տարածել ձմեռային էքստրիմի սիրահարների համար, որոնք իրենց ժամանցն անցկացնում են Ծաղկաձորում:

«Հայտնում ենք, որ Ծաղկաձորում շահագործվող ճոպանուղին (արտադրական վտանգավոր օբյեկտ) շահագործվում է տեխնիկական անվտանգության օրենսդրության պահանջների կոպտագույն խախտումներով, որոնք կարող են տեխնածին վթարի և արտադրական դժբախտ դեպքի պատճառ հանդիսանալ»,- նշված է հայտարարության մեջ:

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի համաձայն ՀՀ տարածքում շահագործվող յուրաքանչյուր արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ) պարտավոր է գրանցվել ԱՎՕ-ների ռեեստրում և տարեկան առնվազն մեկ անգամ ենթարկվել տեխնիկական անվտանգության փորձաքննության։

«Այդ մասին բազմիցս տեղեկացվել է Ծաղկաձորի ճոպանուղի շահագործողին, սակայն 2006 թվականից մինչ օրս այդ հորդորները անտեսվում են»,- նշել են կենտրոնից` ընդգծելով, որ տեղի ունեցած դեպքերի վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ արտադրական վտանգավոր օբյեկտներում դժբախտ դեպքերը հիմնականում տեղի են ունենում հենց փորձաքննություն չիրականացնելու պատճառով:

Ծաղկաձորի անբաժանելի մասը կազմող ճոպանուղու 5 կայանները կառուցվել են 2004-2007 թթ-ին։

Գլխավոր թեմաներ