19:46 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Միս

«Գեղարդ» մսամթերքի կոմբինատի սեփականատերն արտագաղթել է Ռուսաստան

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
9900

«Գեղարդ» մսամթերքի կոմբինատը տևական ժամանակ է` չի գործում, շուկայում չկա կոմբինատի արտադրանքի գեթ մի նմուշ։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի-Sputnik. Ջրվեժում գործող «Գեղարդ» մսամթերքի կոմբինատը մեկ տարուց ավելի է, ինչ սնանկ է ճանաչվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով:

«Գեղարդ» մսամթերքի կոմբինատի սնանկության գործով կառավարիչ Հարութ Ղարիբյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ մսամթերքի կոմբինատի սնանկության պատճառը խոշոր վարկն է եղել:

Կոմբինատի ողջ գույքը գրավադրված է եղել «Կոնվերս» բանկում ու վարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում դարձել է բանկի սեփականությունը:

Կայքի տեղեկություններով` «Գեղարդ» մսամթերքի կոմբինատի սեփականատերը՝ Ալբերտ Վարդանյանը, Հայաստանից արտագաղթել է Ռուսաստան:

Գլխավոր թեմաներ