00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Տիգրան Ավինյան
Մեզ պետք է մի ընկերություն, որն իր վրա կվերցնի կոյուղու ամբողջ ցանցի պատասխանատվությունը. Տիգրան Ավինյան
11:08
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մխչյան. Լարսի անցակետում հայ արտահանողներին ստորացնում են

© Sputnik / Владимир Иванов / Անցնել մեդիապահոցАвтомобильный пункт пропуска "Верхний Ларс" открылся на грузино-российской границе
Автомобильный пункт пропуска Верхний Ларс открылся на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանյան առևտրաշրջանառությունն ու ԵՏՄ շուկայում մեր երկրի դերը քննարկել են քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, ՀՀ արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը և Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի-Sputnik. ՀՀ արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը նախ խոսեց որպես գործարար, որը զբաղվում է արտահանմամբ ու ներկրմամբ։ Նրա խոսքով` մեր իշխանություններին չի մտահոգում, թե ինչպես են գործարարները զբաղվում առևտրաշրջանառությամբ։

«Ամեն վարորդ, ապրանք առաքող հասնում է Լարսի անցակետ և նրան այնտեղ ստորացնում են։ Մենք ինչո՞ւ պետք է մաքսային սահմանի զգացողություն ունենանք այնտեղ, եթե ԵՏՄ անդամ ենք։ Իսկ Կանաչ միջանցքի մասին ընդամենը խոսում են։ Այն մեր կառավարության հերթական միֆերից է»,- ասաց նա։

Լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ նա խնդրի դեպքում չի զանգահարում վարչապետին, Մխչյանը պատասխանեց` անհրաժեշտության դեպքում զանգահարում է։

«Խնդիրներ կան, որ լուծվում են, բայց կարգն այդպես պետք է չլինի»,- ասաց նա։

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանին էլ մինչ օրս հանգիստ չի տալիս այն հարցը, թե ինչու է Հայաստանը հանդիսանում ԵՏՄ անդամ` առանց որևէ երկրի հետ ընդհանուր սահման ունենալու։ Հարցի պատասխանը նրան իշխանության ոչ մի ներկայացուցիչ չի տվել։

Аптека - Sputnik Արմենիա
Ապօրինի դեղը Հայաստան է մտել ԵՏՄ շուկայով

«Խնդիրը քաղաքական է։ Մենք ստիպված ենք ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դիտարկել չգիտակցված, մենք մրցունակ չենք»,-ասաց Սաֆարյանը։

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ, հակառակը, կարծում է, որ մենք ճիշտ որոշում ենք կայացրել` անդամագրվելով ԵՏՄ-ին։

«Իմ կարծիքով՝ դա ճիշտ որոշում է եղել, որովհետև մենք դրա համար պայքարել ենք։ ՌԴ-ի հետ մեր տնտեսական կապերն ակտիվացել են։ Նախորդ տարի 130 հազար տոննա միրգ և բանջարեղեն է արտահանվել ՌԴ ։ Իսկ Եվրոպա միայն հիմնային մետաղներ ենք արտահանում»,- ասաց նա։

Մի հարցում բանախոսները միակարծիք էին` Հայաստանի տնտեսությունը, մեղմ ասած, բարվոք վիճակում չէ։

Հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 1,033 միլիարդ դոլար։ Հայաստանից արտահանումն ավելացել է 2,1 անգամ և կազմել 314,2 միլիոն դոլար։ Հայաստանը հիմնականում պարենամթերք ու գյուղմթերք արտահանում է Ռուսաստան։

Ռուսաստանը Հայաստանում օտարերկրյա գլխավոր ներդրողն է։

Լրահոս
0