00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կացնահարությունը ներվում է, ազատությունը՝ պատժվում. Գուրգեն Մարգարյանից մինչև Ալեքսանդր Լապշին

© AFP 2024 / ATTILA KISBENEDEKАкция протеста против решения Венгрии экстрадировать Рамиля Сафарова, убившего топором армянского военного Гургена Маргаряна, в Азербайджан
Акция протеста против решения Венгрии экстрадировать Рамиля Сафарова, убившего топором армянского военного Гургена Маргаряна, в Азербайджан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարումից անցել է 13 տարի: Մարդասպանն ազատության մեջ է, վայելում է հերոսի փառքը: Իսկ մարդասպանին հերոսացնող Ադրբեջանը հանցագործ է կոչում ազատ խոսքի ու ազատ տեղաշարժի իր իրավունքից օգտվող այլ երկրի քաղաքացուն:

2004թ-ի փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում Բուդապեշտում գտնվող ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնի 16 հարվածով սպանել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Անմարդկային դաժանությամբ այս ողբերգությունից 13 տարի անց Sputnik Արմենիայի թղթակիցն այցելել է Բուդապեշտ, զրուցել Հունգարիայի հայկական ինքնավարություն ՀԿ փոխնախագահ, Հայկական մշակութային հիմնադրամ ՀԿ նախագահ Նիկողոս Հակոբյանի հետ:

Ինչպես այսօր, այնպես էլ 2004թ-ին Հայաստանը Հունգարիայում դեսպանատուն չուներ, Վիեննայի դեսպանատունը համակարգում էր 4 պետությունների հետ ՀՀ դիվանագիտական հարաբերություններն ու հայ համայնքների խնդիրները: Այս դեսպանն էր ժամանակ առ ժամանակ զբաղվում նաև Գուրգեն Մարգարյանի սպանության գործով դատավարության հետ կապված հարցերով:

Никохос Акопян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սաֆարովի արտահանձնումն անակնկալ չէր

Նիկողոս Հակոբյանը, սակայն, վստահեցնում է, որ հունգարահայ համայնքն իրականում բացառապես սեփական ուժերով ու հնարավորություններով անցկացրեց այդ դատավարությունը, ներգրավեց փաստաբաններ, Հունգարիայի բնակչության ուշադրությունը հրավիրեց այդ գործի վրա: Մինչդեռ Ադրբեջանն անմիջապես հանցագործությունից հետո Հունգարիայում բացեց դիվանագիտական ներկայացուցչություն, որի միջոցով պետական մակարդակով սկսեց աշխատել մարդասպանին ազատելու ուղղությամբ:

«Ադրբեջանն ամեն ինչ արեց, երկրորդ իսկ օրը ստեղծեց իր դեսպանատունը, ինչի նպատակն էր ազատել Սաֆարովին, որը, թեև ոչ անմիջապես, բայց ի վերջո ստացվեց»,- Sputnik Արմենիային ասել է Նիկողոս Հակոբյանը:

Ողբերգական 2004-ից 13 տարի անց էլ Նիկողոսը չի մոռանում մարդասպանին աջակցելու ու հերոսացնելու ադրբեջանական իշխանությունների ջանքերը:

«Մենք գիտեինք, որ մի օր նրանց ջանքերն արդյունք տալու են, բայց որպես հայ համայնք, մենք, ցավոք, նման ջանքերը կանխելու որևէ քաղաքական կամ դիվանագիտական հնարավորություն չենք ունեցել: Մենք Ադրբեջանի դեսպանատան աշխատանքի վտանգավոր հետևանքների մասին միշտ զգուշացրել ենք թե՛ Սփյուռքի նախարարությանը, թե՛ ԱԳՆ-ին: Նրանք զարմանում էին, թե մենք որտեղից գիտենք այն, ինչ իրենք չգիտեն պաշտոնական աղբյուրներից: Նրանք սպասում էին, որ Հունգարիայի կառավարությունը պետք է ամեն քայլի մասին իրենց տեղեկացնի»,- ասում է Նիկողոս Հակոբյանն ու հավելում, որ

2008-2011թթ-ը Ադրբեջանի դեսպանությունն անընդմեջ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու պահանջ էր ներկայացնում Հունգարիայի կառավարությանը:

Блогер Александр Лапшин экстрадирован в Азербайджан - Sputnik Արմենիա
Լապշինի կինն` ամուսնուն հանձնելու մասին. Բեն Լադենին այդպես չէին տանի…

ՀՀ դեսպանության բացակայության պարագայում, մեր զրուցակցի խոսքով, փաստորեն, այդ բանակցություններն ընթանում էին առանց երրորդ կողմի՝ Հայաստանի մասնակցության:

«Նրանք, փաստորեն, Հայաստանի հետ խնդիրը պարզելու որևէ հարց չունեցան: Հիմնավորեցին, որ իրենք ստրասբուրգյան կոնվենցիային համապատասխանող պայմանագիր ունեն, որով իրավունք ունեն հանձնելու և հանձնեցին»,- ասաց նա:

13 տարվա հեռավորությունից վերլուծելով Գուրգեն Մարգարյանի սպանության ու մարդասպանի նկատմամբ Հունգարիայի իշխանությունների որդեգրած քաղաքականությանը` Նիկողոս Հակոբյանը եզրակացնում է, որ դա ավելի շատ իշխանության ներկայացուցիչների անձնական շահի հետևանք էր: «Եթե նայենք, թե Հունգարիայի կառավարությունից քանի մարդ այսօր բիզնես ունի Ադրբեջանում, ավելի պարզ կդառնա: Բացի այդ իշխող կուսակցությունն այդ տարիներին, նախընտրական շրջանում ֆինանսական աջակցություն ստացավ Թուրքիայից»,- ասաց Նիկողոս Հակոբյանը:

Հունգարական ժողովուրդը, սակայն, Հակոբյանի խոսքով, երբեք չկիսեց իր իշխանությունների դիրքորոշումը: Ի տարբերություն այդ երկրի կառավարության, հայ համայնքի ներկայացուցչի վկայությամբ, հասարակ հունգարացիները մշտապես եղել են հայերի կողքին՝ քննադատելով Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի մարդասպանի նկատմամբ սեփական երկրի իշխանությունների վարած քաղաքականությունը:

2004 թվականի փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում Բուդապեշտում գտնվող ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը վաղ առավոտյան կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին՝ հասցնելով կացնի 16 հարված։ 2006 թվականին Բուդապեշտի քաղաքային դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` 30 տարով առանց ներման իրավունքի:

Դատարանի վճռով մարդասպան հռչակված Սաֆարովն այսօր Ադրբեջանի ազգային հերոս է: Նրա անունով դպրոցներ են անվանակոչվում, նրա օրինակով դաստիարակվում է Ադրբեջանի վաղվա սերունդը:

2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին: Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նույն օրը Սաֆարովին ներում շնորհվեց:

Մարդասպանին ներում շնորհած ու հերոսացրած Ադրբեջանին երկու օր առաջ արտահանձնեցին ՌԴ և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին՝ նրա նկատմամբ քրեական գործ հարուցելով ԼՂՀ այցելելու և իր կարծիքն անթաքույց հայտնելու համար:

Նիկողոս Հակոբյանի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել փետրվարի 9-ին, ժամը 18։30-ին, Sputnik Արմենիա ռադիոկայանի «Կաղապարից դուրս» հաղորդման շրջանակում։

Լրահոս
0