00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. ՀՀԿ-ի համամասնական ցուցակների ինտրիգն ու դաշինքներում ընկած կռիվը

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է փետրվարի 11-ի մամուլի տեսությունը:

«Ժամանակ». Հանրապետականի համամասնական ցուցակների ինտրիգը կպահպանվի

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր կայանալու է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որից հետո, ըստ մեր տեղեկությունների, պարզ կդառնա ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվողների անունները։

Головной офис Республиканской партии Армении - Sputnik Արմենիա
ՀՀԿ- ն խաղաքարտերը չի բացում

Ինչ վերաբերում է ՀՀԿ համամասնական ցուցակին, ապա այստեղ ինտրիգը դեռ կպահպանվի։ Սերժ Սարգսյանն այս հարցում չի շտապում հստակություն մտցնել և մարդկանց ասել իրենց տեղը ցուցակում։ Նախագահը համամասնական ցուցակով առաջադրվողներին հորդորել է իրենց անունը և տեղը փնտրել փետրվարի 16-ից հետո, ԿԸՀ կայքում։

«Ժամանակ». ՀԱԿ-ը նոր հովանավորի կարիք ունի

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով որոշում էր կայացրել առաջադրվել ՀԱԿ ցուցակով, երեկ երեկոյան փոխել է որոշումը։ Նա որոշել է առհասարակ չմասնակցել ընտրություններին։ Սա, ըստ էության, բավականին բարդացնելու է ՀԱԿ-ի վիճակը, քանի որ հենց Արսենյանը պետք է հոգար ՀԱԿ-ի նախընտրական ծախսերը։ Հիմա ՀԱԿ-ը ստիպված նոր հովանավոր պետք է փնտրի։

«Ժողովուրդ». Սեյրան Օհանյանի դաշինքը կռիվների մեջ է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ համախմբվող դաշինքում կռիվ է ընկել, պատճառն էլի ընտրացուցակներն են:

Арам Саргсян - Sputnik Արմենիա
Արամ Սարգսյանը լքում է Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան–Հայրիկյան դաշիքնը

Բանն այն է, որ նախընտրական ցուցակի կազման արարողությանը մասնակցում են բացառապես Օսկանյանն՝ իր թիմակիցներով եւ Սեյրան Օհանյանը՝ ներառելով նեղ թիմակիցներին, չնայած այդ դաշինքի մաս են նաեւ այլ կուսակցություններ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս պահի դրությամբ հստակ է, որ ցուցակի առաջին եւ երկրորդ համարները զբաղեցնելու են Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը, իսկ թե նրանից հետո ում անունն է հաջորդելու, հայտնի չէ:

Նկատենք, որ երեկ Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց դաշինքը լքելու մասին, ավելի վաղ դժգոհություն էր հայտնել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Ըստ մեր աղբյուրների՝ Ա. Սարգսյանի համար ընտրացուցակում առաջարկել են 6-րդին հաջորդող համարները՝ պատճառաբանելով, որ ՀԴԿ-ն ռեսուրս չունի:

«Հայկական ժամանակ». Օհանյանը հնարավոր է հրաժարվի ընտրություններին մասնակցելուց

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.«Մեր տեղեկություններով Սեյրան Օհանյանը վերջին շրջանում ուղիղ կապի մեջ չի եղել իրեն սատարող դաշինքի ղեկավարների՝ «Երրորդ հանրապետության» նախագահ Վիկտոր Դալլաքյանի եւ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:

Սեյրան Օհանյանը նաև ֆինանսավորում չի հատկացրել և աստիճանաբար հասկացնել է տվել, որ ինքը կարող է նահանջել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու գաղափարից: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Սեյրան Օհանյանի այդ որոշման վրա մի քանի գործոն է ազդել՝ առաջինը այն, որ Գագիկ Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն և ստվերեց իր գործունեությունը:

Մամուլ - Sputnik Արմենիա
Մամուլ. Ինչո՞ւ է Սեյրան Օհանյանը մերժել Սերժ Սարգսյանին

Քաղաքական կուլիսներում խոսվում է նաև, թե Ռոբերտ Քոչարյանը հասկացել է, որ այդ դաշինքը լուրջ ուժ չի կարող դառնալ եւ հրաժարվել է դրանից: Եվ ահա դաշինքի ուժերը սկսել են հեռանալ. երեկ դաշինքից դուրս եկավ Արամ Գ. Սարգսյանը, տեղեկություններ կան, որ կհեռանա նաև Վիկտոր Դալլաքյանը: Մենք փորձեցինք ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ թե՛ Օսկանյանի, թե՛ Դալլաքյանի կուսակցությունից, բայց որևէ մեկի հետ կապվել չհաջողվեց: Նրանք բոլորն անհասանելի էին»:

«Երրորդ հանրապետություն» կուսակցության ղեկավար Վիկտոր Դալլաքյանի համար էլ նախատեսել են 5-րդից բարձր տեղերից մեկը, ինչն անարդար է, և չի բացառվում, որ Դալլաքյանն էլ հեռանա»:

«Հայկական ժամանակ». Գազպրոմի հույսերը չարդարացան

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

«Այս տարվա հունվարին ՀՀ ավելի շատ գազ է ներկրվել, քան անցած տարվա հունվարին: Չնայած տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն մեր տեղեկություններով մատակարարվող գազի ծավալների ավելացումը չի արդարացրել «Գազպրոմի» հույսերը:

Խնդիրն այն է, որ գազի սակագնի նվազեցումը իրականացվեց այն հիմնավորմամբ, թե դա կհանգեցնի սպառման զգալի աճին, ինչն էլ իր հերթին կնվազեցնի գազի մատակարարման ինքնարժեքը: Սակայն, չնայած ցուրտ հունվարին, գազի սպառման ծավալները այնքան չեն աճել, որ այդ սպասումները իրակականան: Ուստի, ըստ նախնական հաշվարկների, սպառողներին նվազեցված սակագնով գազի մատակարարումը տարվա ընթացքում վնասաբեր կլինի «Գազպրոմ Արմենիայի» համար: Իսկ այդ վնասները, ըստ պայմանավորվածությունների, իր վրա է վերցնելու այդ ընկերության սեփականատերը` ռուսական «Գազպրոմ» ընկերությունը»:

«Հրապարակ». «Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ ընտրատարածքում շատ թեժ ընտրապայքար է գնալու

«Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ ընտրատարածքում շատ թեժ ընտրապայքար է գնալու։ Այստեղ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու մտադրություն ունեն ոչ միայն տարբեր հայտնի անձինք, այլև ընտրությունների կազմակերպման մեծ փորձ ունեցողներ։

Արդեն իսկ հայտնի է, որ առաջադրվում է Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Բեգլարյանը, ով պատրաստվում է աշխատել միայն Կենտրոնում։

Իսկ Էրեբունու տարածքում կաշխատեն Սնխչի Հարութը և Արթուր ու Արտյոմ եղբայրները՝ «Վենեցիա» ռեստորանի տերերը։ Թեկնածուն կլինի Արթուր կամ Ասատուր Սահակյանը՝ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի բաժնի պետը։ Նա Ֆլեշի Բարսեղի փեսայի՝ Սամվել Սանամյանի աշխատողն է և նրա օբյեկտներն աշխատեցնողը։

Այս տարածքից ԲՀԿ-ն առաջադրելու է Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանին, նախկին պատգամավորներ Նապոլեոն Ազիզյանին, Տուգոյին՝ Արսեն Ավագյանին, եթե վերջնական որոշում կայացվի, նաև Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին։

«Ելքից» առաջադրվելու է Ալեն Սիմոնյանը, բայց քննարկվում է նաև Նիկոլ Փաշինյանի առաջադրման հարցը»,-գրում է թերթը։

 

Լրահոս
0