ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Ուղևորահոսքի աճին զուգահեռ մի շարք ավիաընկերություններ ավելացնում են չվերթների հաճախականությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։
«Մասնավորապես՝ «Պոբեդա» ավիաընկերությունը մարտ ամսին Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթներ կիրականացնի շաբաթական 4 անգամ, «Քաթար Էյրվեյզ» ավիաընկերությունը Դոհա-Երևան-Դոհա երթուղով այսուհետև չվերթերի կիրականացնի ամենօրյա հաճախականությամբ, «Էգեյան ավիաուղիներն» Աթենք-Երևան-Աթենք երթուղին ամառային նավիգացիոն շրջանում, որը սկսվում է մարտ ամսից, կշահագործի շաբաթական 6 անգամ»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Հովհաննիսյանը:
Իրանական ավիաընկերությունները ևս ամառային նավիգացիոն շրջանում և հատկապես իրանական Նոր տարու` Նովրուզ Բայրամի ընթացքում ավելացնում են չվերթերի հաճախականությունը: