23:14 12 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.71
  • GBP629.96
  • EUR531.55
  • RUB7.56
Հովհաննես Թումանյան

«Սիրիուսի հրաժեշտը». մի բանաստեղծության պատմություն

© Sputnik / РИА Новости
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
32731

Հանրային հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարատ Օրդյանը հետաքրքիր պատմություն է ներկայացրել այն մասին, թե ինչպես է գրվել Հովհաննես Թումանյանի «Սիրիուսի հրաժեշտը» բնաստեղծությունը:

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. «Սիրիուսի հրաժեշտը» բանաստեղծությունը ստեղծվել է Հովհաննես Թումանյանի և պատանի Վիկտոր Համբարձումյանի հետ ունեցած մի զրույցից հետո: Այդ պատմությունը ներկայացրել է Հանրային հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարատ Օրդյանը:

«Հարցազրույց պիտի անեի Վիկտոր Համբարձումյանի հետ: Որոշեցինք Բյուրականի աստղադիտարանում նկարել ու այդպես էլ արինք: 1996-ի գարունն էր: Նկարելով մի քիչ շրջեցինք տարածքում: Տուն մտանք, ցույց տվեց սենյակները, պատմեց կախված նկարների մասին: Հետո գնացինք աշխատասենյակ, այստեղ էլ նկարեցինք ու նստած զրուցեցինք մի ժամից ավել: Դեպքեր պատմեց իր կյանքից, խոսեց աստղերից ու տիեզերքից, տարբեր դիտարկումներ արեց ու հետաքրքիր պատմություններ պատմեց: Հետո անսպասելի հարցրեց.

— Իսկ գիտեի՞ք, որ ես Թիֆլիսում Հովհաննես Թումանյանին եմ հանդիպել: Այո: Ես դպրոցական էի: Եվ մենք Թիֆլիսում իրենց տանը մոտ էինք ապրում: Ես այն ժամանակ էլ սիրում էի աստղերի մասին կարդալ ու երբեմն, որ իրենց տուն էի գնում, Թումանյանն ինձ հարցեր էր տալիս: Մի անգամ ես իրեն պատմեցի Սիրիուսի մասին: Գիտե՞ք Սիրիուսը, այդպիսի մի աստղ կա: Նա շատ ուշադիր լսում էր: Հետո հաջորդ անգամ ինձ հարցնում էր` hապա, հապա, նորից պատմիր այն աստղի մասին: Ու ես նորից պատմում էի: Հետո նա մի բանաստեղծություն գրեց Սիրիուսի մասին, գիտե՞ք: Կոչվում է «Սիրիուսի հրաժեշտը»: Ծանո՞թ եք: Լավ բանաստեղծություն է… Զրույցը դեռ երկար շարունակվեց ու անցանք ուրիշ թեմաների, բայց դրանց մասին` մի ուրիշ անգամ»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է Օրդյանը:

Գլխավոր թեմաներ